Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գագիկ Ծառուկյանը և մյուս քաղաքական ուժերի առաջնորդները շարժմանը միանալուց առաջ զգուշավորություն կցուցաբերեն. քաղաքագետ

31/05/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ ոչ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, այլ նաև ծանրակշիռ մյուս քաղաքական ուժերի առաջնորդները շարժմանը միանալուց առաջ զգուշավորություն կցուցաբերեն։ Եվ այդպիսի վարքագծի պատճառը կլինի ոչ թե այն՝ արդյոք շարժման հաղթանակի հավանականությունը մեծ է թե ոչ, այլ այն, որ քաղաքական գործիչներն զգուշավոր կլինեն, քանի դեռ հստակ քաղաքական ծրագիր ներկայացված չէ։

«Այո՛, շարժումը կա, այն բավական դինամիկ զարգանում է։ Շարժման պոտենցիալը կա, բայց դեռևս հստակ ծրագիր չկա։ Որևէ քաղաքական ուժ շարժմանը միանալուց առաջ պետք է որ ցանկանար իմանալ՝ ի վերջո ինչ ծրագրի և գաղափարի է միանում»,-Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Հարցին, եթե Գագիկ Ծառուկյանն,  ամեն դեպքում, ինչ-որ պահից որոշի սատարել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, ԲՀԿ-ի ներկայությունը դրակա՞ն, թե ավելի շատ բացասական ազդեցություն կթողնի պայքարի ընթացքի և հեղինակության վրա, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց.

«Գիտեք, այս շարժման մեջ, կարելի է ասել ՝անգամ ներքաղաքական առճակատման մեջ նախկիններ-ներկա գիծը չէ, որ տարվում է։ Այս հարցում ավելի շատ աշխարհաքաղաքական սահմանազատում է նկատվում՝ ոչ այնքան ներկաների և նախկինների, որքան թերևս արևմտամետների և ռուսամետների։ Այսինքն՝ քաղաքական դաշտի այս կամ այն հատվածն ինչպես է պատկերացնում՝ ուժային որ բևեռի աջակցությամբ պետք է փորձի առաջ շարժվել Հայաստանը։

Փաստորեն, տարանջատումը արևմտամետ-ռուսամետ է, ոչ թե՝ նախկիններ և ներկաներ։ Դրա համար էլ, եթե բաժանումն այս ձևով է դրվում (իսկ դա այդպես է), այդ դեպքում նախկինները և ներկաները դառնում են զուտ քարոզչական հնարք՝ հասարակական գիտակցությա վրա ազդելու նպատակով։ Այսինքն        ՝ դա շահարկելը կլինի զուտ քարոզչկան գործիք»,- նշեց մեր զրուցակիցը։

Վերջում քաղաքագետը չբացառեց, որ գործող իշխանության որոշ ներկայացուցիչներ անցնեն Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման կողմը, և հակառակը՝ այնպիսի ուժեր, որոնք այսօրվա իշխանություններին ակնհատ դեմ են, նույն աշխարհաքաղաքակն նկատառումներից ելնելով՝ ձեռնպահ մնան շարժմանը միանալ։

«Այն, ինչ այսօր խոսվում է, խոսվում է առաջին քայլի մասին՝ հասնել իշխանափոխության։ Երկրորդ քայլի մասին առայժմ տակտիկական նկատառումներով չեն խոսում։ Հենց որ սա էլ հստակ երևա, քաղաքական դաշտում կարող են անակնկալ դերաբաշխումներ  լինեն»,- ամփոփեց Արմեն Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ Բարգրատ սրբազանը հայտարարել էր, որ նախօրեին հանդիպել է Գագիկ Ծառուկյանին։ Հանդիպումը, ըստ Սրբազանի, կայացել է ԲՀԿ ղեկավարի տանը՝ ընտանեկան միջավայրում։

«Երկու կամ երեք օր առաջ էր, որ իր գրասենյակի միջոցով դիմել էինք, թե ինչ է հնարավոր անել Տավուշի և Լոռիի շրջանում մարդկանց կարիքները հոգալու համար։ Ուղղակի երեկոյան գնացինք այցի, որ հասկանանք, թե ինչ ծրագրեր են»,-ասել էր Սրբազանը։

Հարցին, թե քաղաքական հարցեր քննարկվե՞լ են՝ Տավուշի փեմի առաջնորդը պատասխանել էր. «Եթե խոսել էլ ենք՝ լավ ենք արել, բայց դրա մասին խոսակցություն չկար, որովհետև ընտանիքում էր խոսակցությունը՝ զավակներ, մայր, թոռ, հարս, այսինքն՝ մեծ ընտանեկան հանդիպում էր»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բռնակալը ընդունակ է ամեն բանի

Հաջորդ գրառումը

2 Անահիտ, 2 տարբեր վերաբերմունք. Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարումը մազից է կախված. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սեյրան Օհանյանը հրապարակել է «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորների ստորագրությունը իմպիչմենտի համար

11/06/2025
Քաղաքականություն

Զախարովան վրդովվել է հայ լրագրողի՝ Արցախում  պատմական հուշարձանների ոչնչացման մասին հարցից

11/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
Հաջորդ գրառումը

2 Անահիտ, 2 տարբեր վերաբերմունք. Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարումը մազից է կախված. «Հրապարակ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ճամբարակում պայթյունի զոհերի թիվը հասել է 5-ի. որոնողական աշխատանքները դադարեցվել են

11/06/2025

Այսօր Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացված լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, և դեպքի...

ԿարդալDetails

Սեյրան Օհանյանը հրապարակել է «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորների ստորագրությունը իմպիչմենտի համար

11/06/2025

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական