«Նախագահ Ջո Բայդենը զրուցել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք քննարկել են ՆԱՏՕ-ի ամրապնդման կարևորությունը` ներառյալ Շվեդիան որպես դաշնակից շուտափույթ ընդունելու և ՆԱՏՕ-ի կառույցներին Թուրքիայի ինտեգրման մակարդակի հետագա բարձրացման կարևորությունը, ինչպես նաև պայմանավորվել են սերտ շփումներ պահպանել 2024 թվականի հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ»,- հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Ղեկավարները նաև քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, ներառյալ Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը մեծացնելու և խաղաղ բնակչության պաշտպանությունը, ինչպես նաև պաղեստինցիների հնարավոր քաղաքական հեռանկարները: