Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ԱԱԾ նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար. Անդրանիկ Սիմոնյան

10/07/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ԱԱԾ նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։

Ըստ պաշտոնյայի՝ նախագծի ընդունումը վերջիններիս սոցիալական և աշխատանքային իրավունքների իրացման համամար լրացուցիչ երաշխիքներ կստեղծի, քանի որ Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ նախկին բազմաթիվ աշխատակիցներ ցանկություն են հայտնել աշխատանքի անցնել ՀՀ ԱԱԾ-ում՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում։

«Օրենքի լրացմամբ սահմանում ենք կատեգորիա, որն է՝ 2023 թվ. սեպտեմբերի 19-ի դրությմաբ ԼՂ ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած լինելը։ Մենք ունենք բոլոր գործիքակազմերը՝ պարզելու, թե կամայական որևէ դիմորդ այդ օրվա դրությամբ բոլոր պահանջները բավարարե՞լ է, թե ոչ»,- ասաց Անդրանիկ Սիմոնյանը։

Նիստին ներկա ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը թեմայից դուրս հետաքրքրվեց՝ Կիրանցում անցկացված փշալարերից  15 մետր հեռավորության վրա կա բնակելի տուն, որը, ըստ ՀՀ օրենքի, դիտվում է սահմանային շերտում գտնվող կառույց։

«Ո՞նց եք պատրաստվում կանոնակարգել բոլոր սահմանային ռեժիմները, որպեսզի Կիրանցի բնակիչների կենսագործունեությունը չխաթարվի, որովհետև համաձայն այս օրենքի արգելքի՝ Կիրանցի վերոնշյալ տան բնակիչը սեփական հարկի տակ որևէ առիթի ժամանակ չի կարողանալու ոգելից խմիչք օգտագործել կամ եթե որոշի այդ տարածքում 24-ժամյա խանութ բացել, օրենքն արգելելու է նման գործունեությունը»,- ասաց պատգամավորը։

ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ չի կարող հնչած հարցին խորքային պատասխան տալ և Գեղամ Մանուկյանին խորհուրդ տվեց հարցը գրավոր ուղարկել։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին հավելեց, որ թափուր պաշտոններ մնալու պարագայում դիմելու և աշխատանքի անցնելու հնարավորություն ունեն նաև ԼՂ զինված ուժերի, ՆԳՆ, պետական պահպանության ծառայության աշխատակիցները։

«Մեծ փորձառություն ունեցող, Արցախում ծառայություն անցած ԱԱԾ աշխատակիցները հնարավորություն ունեն լրացնելու մեր ուժային կառույցի հանմապատասխան ստորաբաժանումները, և դրանով մենք կունենանք շատ արժեքավոր համալրում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ ԱԱԾ տնօրենի տեղակալից հետաքրքրվեց՝ ԼՂ ազգային անվտանգության ծառայության կողմից ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել՝ ապահովելու Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի անվտանգությունը, որտե՞ղ է վերջիններիս թիկնազորը, ինչո՞ւ չի կանխվել Դավիթ Բաբայանի՝ որպես պետական գաղտնիքի կրողի փոխանցումը Ադրբեջանին, օպերատիվ հաշվառման նյութերը ոչնչացվե՞լ, թե տեղափոսխվել են Հայաստան, ԼՂ ԱԱԾ անձնակազմը ե՞րբ է լքել Արցախի տարածքը, եղել է արդյոք էվակուացիոն պլան։

ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանն այս հարցերը, սակայն, անպատասխան թողեց։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կիրանցի ճանապարհն արդեն չի գործում, կամուրջը՝ նույնպես

Հաջորդ գրառումը

Ուսումնասիրման արդյունքում դիտարկել ենք, որ Դիլիջանի նոր՝ երկրորդ թունելի կառուցման անհրաժեշտություն կա. ՏԿԵ փոխնախարար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Նորություններ

Այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը. Արտակ Զաքարյան

17/05/2026
Հաջորդ գրառումը
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Ուսումնասիրման արդյունքում դիտարկել ենք, որ Դիլիջանի նոր՝ երկրորդ թունելի կառուցման անհրաժեշտություն կա. ՏԿԵ փոխնախարար

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական