Մտահոգություններ ունեմ, որ խաղաղության պայմանագրից մեզ համար ոչ մի բերկրանք էլ չի լինելու և մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և դառը իրականության առաջ. Ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Այս օրերում ամենահաճախակի քննարկվող հարցն այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման խնդիրն է մինչև տարվա վերջ:
Դրա մասին խոսում են իշխանության բոլոր ներկայացուցիչները` վարչապետը, ԱԳ նախարարը, Ավտանգության խորհրդի քարտուղարը:
Զգում ես, որ այս մարդիկ խոսում են իրենց թվացյալ «բաց ճակատով» և մեզ ուղղակի «ավետում են», որ խաղաղության պայմանագիր է ստորագրվելու, բայց այդ «բաց ճակատի» վրա ակնհայտ հայ ժողովուրդը մի բան է կարդում, առ այն, որ այս իշխանության օրերին և այս մարդկանց պատճառով է, որ ժողովուրդը անցել ու անցնում է մեծ արհավիրքի միջով՝ Ղարաբաղի կորուստ, զոհեր, և այս ամենը շարունակվում է և չգիտենք ինչ անակնկալների առաջ կարող ենք կանգնել:
Խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին ես վերաբերվելում եմ որպես հայ-թուրքական բանակցություններ և ոչ թե հայ-ադրբեջանական, որովհետև այս բանակցությունների ելքի մեջ հավասարապես շահագրգռված են և Թուրքիան և Ադրբեջանը և իրոք, ինչպիսի ելք էլ որ լինի, դա վերաբերելու է և Ադրբեջանին և Թուրքիային, այնպես որ, ես դրան վերաբերվելու եմ որպես հայ-թուրքական բանակցությունների:
Թուրքիան և Ադրբեջանը հավատում են, որ հայ ժողովուրդը խորապես հավատում է, որ նրանք նստել են հայերի հողերի վրա, բնակություն են հաստատել հայերի պատմական հողերի վրա. ասել է Օսկանյանը։