Միացյալ Նահանգների հետ բանակցություններում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է պատերազմի ավարտի վրա. այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ այս փուլում միջուկային ծրագրի մանրամասները չեն քննարկվում։
Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել է, որ Լիբանանում պատերազմի դադարեցման հարցը ներառված էր համաձայնագրի նախնական նախագծում։
Բաղային ասել է, որ վերջին օրերին ձեռք բերված առաջընթացը Պակիստանի և մի քանի այլ երկրների միջնորդությամբ մի քանի շաբաթ տևած բանակցությունների արդյունք է։
«Կարող ենք ասել, որ քննարկված հարցերի մեծ մասի վերաբերյալ արդյունքների ենք հասել, բայց դա չի նշանակում, որ մոտ ապագայում համաձայնագիր կստորագրվի», – ընդգծել է նա։
Բաղային շեշտել է, որ ԱՄՆ քաղաքական գիծը անկայուն է, և դիրքորոշումների ու մոտեցումների մեջ կան հակասական փոփոխություններ։









