Փորձում են Հայաստանին ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին «որքան հնարավոր է ցավոտ հարվածելու» նպատակով։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «РИА Новости»-ն։
«Արևմուտքը փորձում է պառակտել մեր դաշնակիցներին՝ առաջին հերթին սկսելով մեր հարևաններից, ինչպես դա արեց Վրաստանի, Մոլդովայի հետ, ինչպես հիմա դա անում է Ուկրաինայի հետ, և ինչպես այժմ փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ», – ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի ասամբլեայում։
Ռուսաստանի արտգործնախարարի կարծիքով՝ այս ամենն արվում է միայն մեկ նպատակով։
«Ռուսաստանին հնարավորինս ավելի շատ ցավ պատճառել, եթե ցանկանում եք, ավելի բարդ դարձնել Ռուսաստանի՝ որպես իսկապես մեծ տերության և քաղաքակրթության պահպանման ու ամրապնդման խնդիրը», – ասել է Լավրովը։








