Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամեն ինչ իր հունով է գնում. ժողովուրդն ինչ որ խնդրել է, այն էլ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն անում է. Թևան Պողոսյան

23/05/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ժողովուրդն ինչ որ խնդրել է, այն էլ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն անում է։ Սա ժողովրդավարության կանոնն է. շարժումն ականջալուր է լինում մարդկանց պահանջներին, և Բագրատ սրբազանը մինչև առաջիկա մեծ հանրահավաքը պատրաստակամ հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Թևան Պողոսյանը՝ հասարակությանը կոչ անելով անպայման մասնակցել կիրակի օրը Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին։

Մեր զրուցակիցն էական համարեց, որ այդ հանդիպումների մասնակիցներից որևէ մեկը բողոք կամ դժգոհություն չի արտահայտում, այլ համերաշխ կերպով սպասում է իրենց կողմից առաջադրված հարցերի պատասխաններին։  

«Բագրատ սրբազանն ասում է, որ այս գործընթացը հաշտության և միավորման մասին է, բայց այդ միավորումը, հասկանալի է, օդից չի լինելու. գնում է գործընթաց, և այդ գործընթացի արդյունքում խոսք են տվել, որ մայիսի 26-ին կհայտարարեն այսինչ-այսինչ բաները։

Պարզապես ամբողջ խնդիրը հետևյալն է. մի կողմից ինչ-որ պահանջ ենք դնում, բայց երբ մեզ ասում են, որ այդ պահանջը կկատարեն, սկսում ենք դրա դեմ քննարկումները։ Անընդհատ լսում ենք, որ որոշ շրջանակներ Բագրատ սրբազանին ասում են՝ «Վարչապետի ձեր թեկնածուին ասեք»։ Հիմա մարդիկ պատրաստ են ասել, բայց մենք արդեն կասկածի տա՞կ ենք դնում։ Կասեն, կներկայացնեն. ամեն ինչ իր հունով է գնում»,- վստահություն հայտնեց Թևան Պողոսյանը։

Վերլուծաբանը հիշեցրեց՝ Բագրատ սրբազանի ամենակարևոր հայտարարություններից մեկը համբերությամբ զինվելն է և դեպի թիրախը շարժվելը, ինչն էլ այսօր արվում է։
«Մեր երկրում ռազմավարական հաղորդակցություն տեղի չի ունեցել. դա բոլոր կառավարությունների ամենամեծ բացթողումն ու սխալն է եղել»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի երևանյան այցին՝ Թևան Պողոսյանը շեշտեց՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հենց այնպես չէր կարող Հայաստան գալ. ակնհայտ է՝ կան ամերիկյան շահեր, որոնց առաջմղման համար ամերիկյան կառավարությունը ջանքեր է ներդնում։

«Եթե իրենց շահերի բավարարման համար գործընթացներ պետք է արվեն՝ արվում են։ Թե՛ դա ցույցերի համար է, թե՛ կապված է Իրանում օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ, չգիտեմ, բայց նշանակում է, որ այստեղ ամերիկյան շահեր են իրագործվում։

 ՀՀ կառավարությունը ևս, եթե ինչ-որ պաշտոնյայի է ընդունում, իր հերթին պետք է առաջնորդվի հայկական շահերով։ Բայց արդյոք մենք մեր շահերի մասին խոսել ենք։ Օրինակ՝ ինչպե՞ս պետք է ազատենք Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներն, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպե՞ս պետք է ապահովենք արցախահայերի վերադարձի իրավունքը։

Բոլոր այս հարցրն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայաի հետ քննարկվե՞լ են, թե ոչ։ Եթե հայկական կողմն այս հարցերը չի քննարկել՝ օգտագործելով պատեհ առիթը, շատ վատ է»,- ամփոփեց Թևան Պողոսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այլևս ոչ մի եկեղեցական բրածեծ չի լինելու, չի թունավորվելու, խեղդամահ չի արվելու, չի աքսորվելու, չի հալածվելու․․․

Հաջորդ գրառումը

Ուղերձ. Մայիսի 26-ին ժամը 16:00-ին Համազգային Հանրահավաք Հանրապետության Հրապարակում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Նորություններ

Այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը. Արտակ Զաքարյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Ուղերձ. Մայիսի 26-ին ժամը 16:00-ին Համազգային Հանրահավաք Հանրապետության Հրապարակում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական