Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամեն ինչ անելու ենք, որ Արցախը վերադարձնենք հային. չեմ խոստանում, որ դա հեշտ կամ արագ է լինելու, բայց կարևորը չհուսահատվելն է. Մետքսե Հակոբյան

20/02/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պոտենցիալը միշտ եղել է, բայց մենք ինքներս, քննադատելով գործող իշխանություններին, շատ ժամանակ միամտաբար հայտնվել ենք նրանց օրակարգում՝ ոչ մի անգամ չձևավորելով մեր սեփական օրակարգը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ԱՀ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի այն տեսակետին, որ ունենք նորից մեզ վերագտնելու և ազատագրական պայքարի նոր փուլ սկսելու համար անհրաժեշտ պոտենցիալը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այժմ մի այնպիսի ժամանակաշրջանում ենք, երբ տեղի է ունեցել սարսափելին, բայց ոչ՝ անդառնալին, և ինքը վերջին ամիսներին անկհայտորեն տեսնում է, որ հասարակության մոտ փոքր առ փոքր հասունանում է իրավիճակը ճեղքելու գիտակցումը։

«Այդ գիտակցումը տեսնում եմ ոչ միայն արցախահայերի, այլև՝ ամբողջ հայության մոտ։ Հայրենիք կորցնելու ներքին ընդվզումն ակնհայտ է, այն կեղեքում է մարդկանց, և  նրանք չգիտեն՝ ինչպես դա արտահայտել, ինչ անել։

Մյուս կողմից պետք է ազնիվ լինենք ժողովրդի հետ, որ չունենք քաղաքական գործիչ կամ թիմ, որը հանրության անվերապահ աջակցությունը կունենա։ Միակ խնդիրը, կարծում եմ, դրանում է։ Այստեղ մեղավորությունը կրկին բոլորինս է։ Մենք ընդունել ենք դրված ջրբաժանները և անցել սևերի կողմը, ինչն ամենասխալն է եղել»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Արցախցի պատգամավորը շեշտեց՝ պետք է վերաիմաստավորել և վերարժևորել ազգային արժեքները՝ համոզվելու, որ ընդվզման պոտենցիալ իսկապես կա։

«Այսօրվա ԱԺ հանդիսավոր նիստում մտերմիկ զրույցներ ունեցանք 88-ի ակունքներում գտնվող և հաղթանակի սկիզբը դրած մարդկանց հետ։ Նրանք ասացին, որ 1985-ին, երբ իրենք սկսում էին պրոցեսը, չունեին ժողովրդի աջակցությունը. առաջամարտիկները, քաղաքական վերնախավը ձևավորվել են հնեց շարժման ընթացքում։

Այնպես որ, կարծում եմ՝ մենք նոր զարթոնքի մեկնարկը տվել ենք։ Ես չեմ խոստանում, որ դա հեշտ կամ արագ է լինելու, բայց կարևորը չհուսահատվելն է։

Թվում էր, որ պետք է ձեռքներս ծալեինք, համակերպվեինք կատարվածի հետ և վշտի մեջ մնայինք, բայց այդպես չէ։ Դա մեր հակառակորդների ուզածը կլիներ։ Մենք այդպես չենք վարվելու, ամեն ինչ անելու ենք, որ Արցախը վերադարձնենք հային. սա ասում եմ առանց պաթոսի, քանի որ այս միտքն իմ կարգախոսն է դարձել»,- ամփոփեց Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ մեր նպատակը պետք է լինի ոչ թե արցախահայերի՝ Արցախ վերադարձը, այլ որ Արցախը վերադառնա իրական տերերին՝ հայերին։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր հայտարարել էր՝ ուզում  է շնորհավորել բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ հայ ժողովուրդը փառահեղ ճանապարհ է անցել և ունի պոտենցիալ՝ նորից մեզ վերագտնելու և ազատագրական պայքարի նոր փուլ սկսելու համար։

Հարցին՝ արցախցիների վերադարձն Արցախ ի՞նչ ճանապարհով է տեսնում, և ինչ պետք է անել դրա համար, նախկին պաշտոնյան պատասխանել էր. «Բոլոր հնարավոր ճանապարհներով։ Ամեն ինչ պետք է օգտագործել»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս իշխանություններին հեռացնելուց հետո ճանապարհ կբացվի դեպի Արցախ

Հաջորդ գրառումը

Որևէ մեկը չի կարող արգելել լրագրողին կատարել իր աշխատանքը. ՀԺՄ-ն՝ «24News.am»-ի խմբի հետ կապված միջադեպի մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Որևէ մեկը չի կարող արգելել լրագրողին կատարել իր աշխատանքը. ՀԺՄ-ն՝ «24News.am»-ի խմբի հետ կապված միջադեպի մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական