Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևը շահագրգռված է Փաշինյանի հետ ուղիղ բանակցություններ վարել, քանի որ գիտի՝ դեմառդեմ բանակցելիս կարող է առավելագույն զիջումներ կորզել. վերլուծաբան

04/05/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խնդիրն այն չէ՝ ով ում հետ է խոսում և որտեղ է խոսում. խնդիրն այն է, թե ով է խոսում։ Եթե խոսում է ՀՀ գործող վարչապետը, ապա որտեղ էլ խոսի՝ Մոսկվայում, Վաշինգտոնում, թե մեկ այլ տեղ, մեզ համար, միևնույն է, վատ է լինելու, որովհետև նրա բոլոր թեզերը դեմ են ՀՀ պետական շահերին։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով  Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ համաձայնության գալու լավագույն միջոցն ուղիղ բանակցություններն են Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ առանց որևէ միջնորդի։

«Հայաստանի Հանրապետության գործող վարչապետն Արցախը և ՀՀ տարածքները ճանաչում է Ադրբեջանի կազմում, բանակն է փլուզում, արտաքին քաղաքականությունը ձախողում, չի կարողանում հարաբերություններ ձևավորել ՀՀ դաշնակիցների հետ։ ՀՀ գործող վարչապետի  նկատմամբ վստահություն չկա ոչ ոքի՝ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Իրանի, ո՛չ ԱՄՆ-ին մոտ. նա մարդ է, որն ուղղակի անհասկանալի է »,- ասաց Ստեփանի Դանիելյանը։

Վերլուծաբանի խոսքոեվ՝ Ալիևը շահագրգռված է Փաշինյանի հետ ուղիղ բանակցություններ վարել, քանի որ գիտի՝ վերջինիս հետ դեմառդեմ բանակցելիս կարող է առավելագույն զիջումներ կորզել։

«Որովհետև, երբ Վաշինգտոնում է լինում, այնտեղ արդարանում է, որ Մոսկվայի կողմից է ճնշումների ենթարկվում, երբ Մոսկվայում է լինում, հայտարարում է, որ Արևմուտքի կողմից է ճնշումների ենթարկվում։

Ալիևն ուզում է ուղիղ խոսել, հոգեբանական ճնշում գործադրել, որովհետև ՀՀ գործող վարչապետը բանակցությունների ժամանակ միշտ աչքերն իջեցնում է։ Նրա մոտ, կարծես, ինչ-որ վախ կա. այդ վախը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը կարող է Հայաստանի նկատմամբ ինչ-ինչ գործողությունների դիմել կամ էլ պայմանավորված է նրանով, որ Ալիևը Փաշինյանի մասին գիտի ինչ-որ բաներ, որ մենք չգիտենք։

Ալիևին հարմար է ուղիղ խոսել՝ Վաշինգտոնին և Մոսկվային ցույց տալու, որ ինքը որևէ մեկի ճնշմամբ չի խոսում։ Դա նրա համար ավելի հարմար ֆորմագտ է»,-ամփոփեց Ստեփան Դանիելյանը։

Հիշեցնենք, որ օկուպացված Շուշիում անցկացվող միջոցառման ժամանակ Իլհամ Ալիևը կարծիք է հայտնել՝ երկու երկրների միջեւ ուղիղ բանակցություններն ավելի օգտակար եւ պիտանի կլինեն։ «Կարծում եմ՝ մենք պետք է այսուհետ եւս շարժվենք այս ուղղությամբ, եթե, իհարկե, Հայաստանը նույնպես պատրաստ է դրան»,- ասել է Ալիևը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսօրվա իրականությունը ոչ թե պատերազմի հետևանքն է, այլ՝ 2021-ի ընտրությունների. Վահե Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

ՀՀ ԱԺ նախագահն Անկարայում սերբ գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և ԼՂ ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիվ գործողությունները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ ԱԺ նախագահն Անկարայում սերբ գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և ԼՂ ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիվ գործողությունները

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական