Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցի դիվերսանտների կողմից արցախցի ոստիկանների սպանությունը ոչ թե ահաբեկչություն է, այլ պատերազմի շարունակություն. Բորիս Առուշանյան

06/03/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանցի դիվերսանտների կողմից արցախցի երեք ոստիկանի սպանությունը ոչ թե ահաբեկչություն է, այլ պատերազմի շարունակություն։ Բլոկադան ինքը պատերազմի էլեմենտ է, հետևաբար այս ամենը՝ պատերազմի մեկ այլ տակտիկա, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանը։

Նրա խոսքով՝ ինքը դեռ 1991 թվականից է ասում և այսօր էլ պնդում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանին և Արցախին հանգիստ չեն տալու այնքան ժամանակ, քանի դեռ հայկական կողմը զարգանալու և հզորանալու հնարավորություն ունի։

«Նրանք ցանկանում են այնպիսի վիճակում դնել Հայաստանին, որ նա օր օրի կտրվի արտաքին աշխարհից, զարգանալու հնարավորություն չունենա և գոյատևելու ողորմություն խնդրի թուրքերից։ Միայն այդ դեպքում նրանք հանգիստ կթողնեն հայ ժողովրդին։

Նույնն այսօր կարելի է պրոյեկտել Արցախի վրա՝ Ադրբեջանի կատարմամբ։ Հիմա, այն ինչ կատարվում է Արցախում, նույն թուրք-ադրբեջանական տանդեմի շարունակական ագրեսիայի արդյունք է։

Նրանք ցանկանում են տակտիկական խնդիրներ լուծել՝ կա՛մ արցախցիներին ստիպել հիասթափության արդյունքում ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը, կա՛մ թողնել-հեռանալ իրենց պատմական հայրենիքից՝ հայաթափելով Արցախը։ Կա նաև երրորդ նպատակ՝ գրգռել ողջ հայ ժողովրդին՝ ի վերջո Հայաստանում ևս հասնելու խժդժությունների, այն է՝ Հայաստանը միջամտի այս ամենին, և նոր պատերազմ սկսվի»,- ասաց Բորիս Առուշանյանը։

Արցախցի գործիչը համոզմունք հայտնեց՝ ադրբեջանցիները միանգամից մի քանի նպատակ է հետապնդում, և այս տարիների ընթացքում թշնամին իր ձեռագիրը չի փոխել։

«Ես հիշում եմ. անգամ երեք անգամ մեր կողմից ջախջախվելուց հետո ադրբեջանցիները, բանակ չունենալու պարագայում էլ, քարոզչական դաշտում անընդհատ շեղում էին միջազգային հանրության ուշադրությունը՝ հասնելու իրենց խնդիրների լուծմանը։

Հիմա, ի՞նչ պետք է անի այս պարագայում հայկական կողմը. վերջ տա անընդհատ զիջելու տակտիկային և դիմի ակտիվ գործողությունների, որովհետև մենք, որքան գնանք զիջումների, նրանք ավելի են լկտիանալու։

Ադրբեջանցիների համար միջազգային օրենքներ, իրավունքներ չկան։ Այդ երկիրը մշտապես շեղում է միջազգային հանրության ուշադրությունը՝ գործի դնելով սադրանքների մի ամբողջ արսենալ։ Նրանց արտաքին քաղաքականությունը միշտ նախաձեռնողական է եղել՝ ի տարբերություն մերոնց՝ պաշտպանողականի»,- ասաց Բորիս Առուշանյանը՝ շեշտելով, որ հայկական կողմը պետք է լինի ակտիվ, նախաձեռնող, իսկ շատ դեպքերում էլ՝ նախահարձակ՝ հույսը դնելով միայն մեր պոտենցիալի վրա։

Հիշեցնենք՝ մարտի 5-ին՝ առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան

Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան

Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

Հաջորդ գրառումը

Հետախուզական աշխատանքների արդյունքում Արցախում հայտնաբերվել է շուրջ 175 միավոր ռազմամթերք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հետախուզական աշխատանքների արդյունքում Արցախում հայտնաբերվել է շուրջ 175 միավոր ռազմամթերք

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական