Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանն արցախահայության հարցով չի կարող որևէ երաշխիք տրամադրել կամ եթե անգամ տրամադրում է, որևէ մեկն այդ երաշխիքներին չպետք է հավատա. քաղաքագետ

23/06/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանը, բնականաբար, արցախահայության հարցով չի կարող որևէ երաշխիք տրամադրել կամ եթե անգամ տրամադրում է, որևէ մեկն այդ երաշխիքներին չպետք է հավատա։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հավաստիացմանը, որ «ադրբեջանական հասարակությանը ինտեգրման պայմաններում էթնիկ հայերը կարող են խոսել և կրթություն ստանալ իրենց մայրենի լեզվով և պահպանել իրենց մշակույթը, ինչպես մյուս էթնիկ և կրոնական փոքրամասնությունները»։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Արցախն ամբողջովին հայաթափելն է։ Ադրբեջանն «ինտեգրացիան» օգտագործելու է որպես գործիք՝ առաջին հերթին հենց այդ նպատակով՝այսինքն՝ ահաբեկումների, էթնիկ զտումների միջոցով կարճ ժամանակում ձգտելու է հասնել Արցախի հայաթափման։

Հետևաբար, առանց միջազգային երաշխիքների՝ ընդ որում ուժային բաղադրիչով լուրջ երաշխիքի, արցախահայության անվտանգությունը վտանգված է լինելու, և եթե անգամ Հայաստանն ընդունի Ադրբեջանի պայմանները, կնշանակի, որ ոչ թե հավատում է Ադրբեջանի երաշխիքներին, այլ ուղղակի կանաչ լույս է վառում Արցախի հայաթափման ծրագրի առջև»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ երբ Ջեյհուն Բայրամովը հայտարարում է, որ «Ղարաբաղի հայերին հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջն անընդունելի է» և հավաստիացնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ, պետք է հասկանալ՝ Ադրբեջանի նպատակն ամենևին էլ խաղաղությունը չէ։

«Ադրբեջանի նպատակն է ստանալ խաղաղության այնպիսի համաձայնագիր, որն արդեն Հայաստանի նկատմամբ հաջորդ ագրեսիայի լեգիտիմ իրավունք կտա։ Իրենց նպատակը դա է, հետևաբար Հայաստանի Հանրապետությունը պետք է շատ հստակ ներկայացնի իր դիրքորոշումը. այնպես, ինչպես հայտարարվում է, որ ՀՀ սահմանները մեր կարմիր գիծն են, նույնպիսի կարմիր գիծ պետք է լինի նաև փաստաթղթում արցախահայության անվտանգության  միջազգային երաշխիքների ամրագրումը։

Հակառակ դեպքում մենք կունենանք ոչ թե խաղաղության համաձայնագիր, այլ ընդամենը թղթի կտոր, որի արդյունքում էլ՝ նոր պատերազմ՝ շատ ավելի ծանր հետևանքներով»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե Պուտինը զանգի ինձ, կպատասխանեմ, բայց անձամբ նրան չեմ զանգահարի. Մակրոն

Հաջորդ գրառումը

Համաշխարհային հանրությունն արդեն միանշանակ ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս. Ալիև

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Նորություններ

Այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը. Արտակ Զաքարյան

17/05/2026
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

Համաշխարհային հանրությունն արդեն միանշանակ ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս. Ալիև

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026

Այս երկրում նույնիսկ վերելակ կանչես՝ վերջում Նիկոլի թեմայով ես իջնում։ Ում հետ խոսես, ինչից խոսես, մի տեղից անպայման հասնում են...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական