Ուրբաթ, Հուլիսի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի համար կարևոր գործիք է մնում Հայաստանից զավթված տարածքները պահպանելը կամ դրանց ինչ-որ կարգավիճակով իր վերահսկողության ներքո պահելը. քաղաքագետ

29/12/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արա Պողոսյանը։

-Պարո՛ն Պողոսյան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հայտարարեց որ Ադրբեջանի պահանջած 8 գյուղերը կա՛մ պետք է փոխանակվեն, կա՛մ տարածքային որոշ կարգավորումներ ստանան։ Ի՞նչպես եք գնահատում այս հայտարարությունը։

-Միայն կարելի է զարմանալ, թե ինչպես Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյան կարող է այսպիսի հայտարարություն կատարել, այն պարագայում, երբ դիմացի կողմն անգամ չի քննարկում կամ որևէ կերպ չի անդրադառնում Արծվաշենի խնդրին։

Եթե հաշվի առնենք ՀՀ ազգային անվտանգության հիմնախնդիրները և ազգային անվտանգության համակարգի կառուցման խնդիրները, որոնք, ըստ էության, 2020 թվականից հետո ամբողջությամբ վերականգնված և վերակառուցված չեն, ապա այսպես կոչված անկլավները մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն, այդ թվում՝ նաև Ադրբեջանի համար, որովհետև եթե հիպոթետիկ ընդունենք, որ Ադրբեջանը Հայաստանից վերցնում է անկլավներ, ապա ինչպե՞ս է իր կապն ապահովվելու դրանց հետ։
Ենթադրենք՝ դա տեղի է ունենում. վաղն էլ Ադրբեջանը Հայաստանից ճանապարհներ է պահանջելու, որպեսզի կարողանա կապ հաստատել իր՝ այսպես կոչված անկլավների հետ։  

Նախկինում և՛ ՀՀ վարչապետի, և՛ ԱԳ նախարարի շուրթերից արդեն իսկ հնչել էր, որ այս հարցն ակտուալ է։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում միտք էր արտահայտել անկլավների փոխանակության մասին։ Սա, իհարկե, թեզերից մեկն է, որի մասին խոսվել է, բայց որի համաձայնեցման, Ադրբեջանի կարծիքի մասին  որևէ խոսք չի եղել։ Իսկ Ադրբեջանն այդ մասով հստակ հայտարարել է և հիմա էլ հայտարարում է, որ Հայաստանը «շարունակում է օկուպացված պահել 8 գյուղ, որոնք բանակցությունների արդյունքում պետք է վերադարձնի»։

Սա ինքնին նշանակում է, որ Ադրբեջանի համար գոնե այս պահին օրակարգում մնում է Հայաստանի Հանրապետությունից 8 գյուղերի ստացումը։ Մինչդեռ ո՛չ Ադրբեջանի արտգործնախարարի, ո՛չ էլ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից չի խոսվում Արծվաշենի վերադարձի մասին․Ադրբեջանն Արծվաշենը չի ճանաչում որպես Հայաստանի մաս և երբևէ չի խոսում, որ ինքն էլ պետք է Հայաստանին վերադարձնի Արծվաշենը։

Իմիջիայլոց, նախկինում Ադրբեջանի նախագահը հայտարարում էր, որ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի այն իրողությունների վրա, որոնք ստեղծվել են 2020 թվականից հետո՝ նկատի ունենալով, որ Ադրբեջանը, լինելով հաղթող պետություն, ինքն է լինելու պահանաջատեր, և Հայաստանը խաղաղության պայմանագիր ստորագրելիս առաջնորդվի ոչ թե սեփական շահերով, այլ Ադրբեջանի պահանջներով՝ որպես հաղթող պետության։ Սա ենթադրել է տալիս, որ առնվազն մինչ այժմ Ադրբեջանի կողմից քննարկման առարկա չի դարձել Հայաստանի Հանրապետությանն  Արծվաշենը վերադարձնելու հարցը։

-Արդյոք այստեղից հետևում է, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի մատնանշած փոխանակումը փոխադարձության սկզբունքով չէ, այլ զուտ Հայաստանին ներկայացված պահանջ՝ Ադրբեջանին հանձնելու վերոնշյալ 8 գյուղը։

-Դատելով արդրբեջանական մեդիա տիրույթում և քաղաքական շրջանակներում տիրող խոսույթից և նրանց դիվանագիտական բառապաշարից՝ վստահաբար կարելի է ասել, որ Ադրբեջանի համար մինչ օրս քննարկելի չէ Արծվաշենը և ոչ միայն Արծվաշենը Հայաստանին վերադարձնելու միտքը։ Խոսքը, մասնավորապես, 2020 թվականից հետո ՀՀ սուվերեն տարածքի բռնազավթված հատվածները վերադարձնելու մասին է։

Ավելին, երբ Հայաստանի կողմից զորքերի հայելային հետքաշման մասին առաջարկ հնչեց, Ադրբեջանը մերժեց այն։ Ես դա կապում եմ Ալիևի այն հայտարարության հետ, որ արդեն մինչ 2023 թվականը Ադրբեջանը Հայաստանից վերցրել էր ռազմավարական նշանակության բոլոր սահմանային դիրքերը և բարձունքները՝ դրանով իսկ իր համար ապահովվելով անվտանգության գոտի։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի համար կարևոր գործիք է մնում Հայաստանից զավթված տարածքները պահպանելը կամ դրանց ինչ-որ կարգավիճակով իր վերահսկողության ներքո պահելը։

-Պարո՛ն Պողոսյան, անվտանգային ի՞նչ կոնկրետ խնդիրներ եք տեսնում ՀՀ իշխանությունների կողմից 8 գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու հնարավոր գործարքի մեջ։

-Դա ամենկարևոր հարցերից է. որպես ի՞նչ է օգտագործելու այդ տարածքներն Ադրբեջանը։ Կարծում եմ՝ ողջամիտ ցանկացած մարդ հասկանում է, որ այնպես չէ՝ այդ տարածքներում խաղաղ բնակչություն է տեղակայվելու։ Բոլորը հրաշալի հասկանում են, որ Ադրբեջանի համար այդ տարածքները ծառայելու են որպես ռազմավարական դիրքեր, հենակետեր, հետախուզության համար նպաստավոր ենթակառուցվածքներ տեղակայելու գոտիներ։ Դրանք թույլ են տալու Հայաստանի Հանրապետությունն ամբողջովին պահելու իր վերահսկղության ներքո։

Այստեղ կարևորագույնն այն է, որ հիմնական խնդիրն այսպես կոչված անկլավներն են՝ մասնավորապես Արարատի և Տավուշի մարզերում, որոնք գտնվում են ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներին շատ մոտ։ Դա միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի համար դառնալու է անվտանգության սպառնալիք, եթե այդ տարածքները հայտնվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո։

-Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը հայտարարում, որ խաղաղության պայմանագիրը պարտադիր չէ՝ իր մեջ ներառի սահմանային խնդիրները, և դրանք կարելի է ապագայում լուծել հարակից այլ փաստաթղթերով։

-Բանն այն է, որ հատկապես Բաքվի քարոզչական և տեղեկատվական դաշտում հաճախ պտտվող հայտարարությունները որոշ ժամանակ անց դառնում են պետական քաղաքականության մաս։ Հետագայում Ադրբեջանը կարող է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին, այդ թվում՝ դեկտեմբերի 26-ին Միլի մեջլիսում ընդունված հայտարարությունն այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի բռնագաղթածների վերադարձի իրավունքի մասին»։ Եթե այս ամբողջը փորձենք ձևակերպել մեկ մտքով, կստացվի Ադրբեջանի համար ապագայում պատրաստել նոր հավակնություններ Հայաստանի նկատմամբ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լրագրողը դատը շահեց. զոհված զինվորների ծնողներին «փնթիներ» անվանած փոխթաղապետը պատասխանատվության կենթարկվի

Հաջորդ գրառումը

Սիրիայի հակաօդային պաշտպանությունը կրակ է բացել Իսրայելի օդուժի վրա

Համանման Հոդվածներ

18 հուլիսի, 2025

Առեւտրատնտեսական անցուղի՞, թե՞ հարատեւ պատերազմ

18/07/2025
18 հուլիսի, 2025

Ներկայի ապագան

18/07/2025
18 հուլիսի, 2025

Իրանն ինչպե՞ս է արձագանքում «Զանգեզուրի» արտապատվիրակման մասին հայտարարություններին

18/07/2025
18 հուլիսի, 2025

Ովքե՞ր են միջանցքի «արտապատվիրակման» շահառուները

18/07/2025
Հաջորդ գրառումը

Սիրիայի հակաօդային պաշտպանությունը կրակ է բացել Իսրայելի օդուժի վրա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

18 հուլիսի, 2025

Ռոլան Գոդել. Գրել դեռահասների համար եւ հայերի մասին

18/07/2025

ԵՐԵՎԱՆ-ՄՅՈՒԼՈՒԶ, Ֆրանսիա - Ֆրանսաբնակ շվեյցարացի արձակագիր Ռոլան Գոդելը (ծնվ. 1958 թ., Ժնեւ) 15 տարուց ավելի աշխատել է լրագրության բնագավառում: 1999-ին...

ԿարդալDetails

Մոսկվան իրավունք ունի զենք կիրառել Կիևին օգնողների դեմ․ ՌԴ ԱԳՆ

17/07/2025

«Ազնավուր» հիմնադրամին է փոխանցվել մեծն շանսոնյեին վերաբերող 300 թանգարանային արժեք

17/07/2025

Պանամա, Սուեզ, Սև Ծով. «արտապատվիրակե՞լ» Սյունիքը

17/07/2025

Կիևից Ռուսաստանին դեռ ոչինչ չեն ասել բանակցությունների 3-րդ փուլի պատրաստակամության մասին

17/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական