Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ադրբեջանական էսկալացիայի վտանգն իրական է. Մակրոն

Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է. Ասել է Մակրոնը։

 Ֆրանսիայում,  Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել է. «Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը, Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը, նրա ժողովրդավարական ընթացքին և նրա խաղաղության ձգտումներին։

Այս պահին, երբ մենք նշում ենք Միսաք Մանուշյանի եւ կնոջ՝ Մելինե Մանուշյանի հիշատակը, պատերազմական հանցագործությունները շարունակվում են, և հանուն ազատության պայքարը առավել քան երբևէ պահանջում է պայքար անպատժելիության դեմ։

Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում։

Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի արդյուքնում վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը։

Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի հետևանքով հայկական կողմը ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր»։