Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնի վերաբացումը որպես «ԿինոՄոսկվա», ինչպես տարիներ շարունակ ժողովուրդն անվանել է այն։ 1936 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր «ԿինոՄոսկվան» իր դռներն է բացում կինոյի սիրահարների առջև։
Աշխատանքները սկսվել են մայիս ամսից։ Փոխվել են կինոթատրոնի սրահները, ամբողջությամբ նորացվել են նստատեղերը, փոխվել են նաև պրոյեկտորները և էկրանները։ Դահլիճներն այժմ 2-ի փոխարեն 4-ն են, որոնք հնարավություն կտան ավելի մեծ ֆիլմացանկ ունենալ։
Այսօր արդեն այն ներկայանում է բոլորովին նոր և ժամանակակից ձևով։
«ԿինոՄոսկվա»-ն ունի նոր կարգախոս՝ «Արի՛ կինոյի աշխարհ»։ Կինոթատրոնն ամբողջությամբ վերազինվել է նոր սարքավորումներով։
Խոսելով անվան փոփոխության մասին մարկետինգի գծով փոխտնօրեն Աննա Խաչատրյանը նշեց, որ կարևորությունը տալիս են հենց կինոյին, այդ պատճառով է կինոթատրոնը վերանվանվել «ԿինոՄոսկվա»։
Երեկոն լրացրեց բացման շքեղ շոուն, պարային համարները և «Ջոկեր»-ի փակ նախադիտումը, որին ներկա էին մի շարք հյուրեր, ովքեր եկել էին գնահատելու կինոաշխարհի գլուխգործոցներից մեկը։





Գոհար Ղազարյան
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողուհի