Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կայացել է «Գիտություն, ստեղծարարություն, նորարարություն» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողովը, որը կազմակերպել է Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերությունը։
Բացման խոսքում ռեկտոր Սառա Նալբանդյանը նշել է, որ երիտասարդական գիտաժողովը տարեցտարի նոր մասշտաբներ է ստանում՝ ընդգրկելով նաև միջազգային բուհերի ներկայացուցիչների։ Ինչպես նաև գիտաժողովները մղում են երիտասարդներին կատարել հետազոտություններ և ներկայանալ իրենց մոտեցումներով ու արդյունքներով։
Նշենք, որ զեկույցներով հանդես են եկել ինչպես հայաստանյան բուհերի, այնպես էլ ԱՄՆ Յեյլի համալսարանի, Փարիզ 8 համալսարանի երիտասարդ գիտնականները։
Գիտաժողովը երիտասարդների համար հարթակ է ոլորտի նորագույն միտումները ներկայացնելու, կատարված աշխատանքն ամփոփելու և նոր հետազոտական ուղղություններ որոնելու համար։