Հոկտեմբերի 3-ին «Կինոմոսկվա»-ում տեղի ունեցավ «Դեպի ճամբար. հատուկ ջոկատ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը որոշակի կապ ունի վաղուց արդեն սիրված սիթքոմի հետ, սակայն պատմությունն ու իմաստը տարբեր են։
Ֆիլմի սցենարիստ, դերակատար և պրոդյուսեր Գրիգոր Դանիելյանը նշեց, որ գեղարվեստական ֆիլմ նկարելու գաղափարը վաղուց է եղել, բայց <<Դեպի ճամբար>>-ի հիման վրա այն նկարելու գաղափարը շատ հանկարծակի է եղել։ Գրիգորը նշեց, որ ամեն ինչ արել են, որ ֆիլմը դիտելիս հանդիսատեսը ունենա անսպասելիության ու հետաքրքության զգացում։
Հռիսիմե Ելինյանը խոսելով դժվարությունների մասին ընդգծեց, որ մեկ ամբողջ օրվա ընթացքում 2 րոպե նկարելը նույնիսկ մեծ ուրախություն էր թիմի համար և ֆիլմը ստացել են բազմաթիվ 2 րոպեների արդյունքում։
Սցենարի հեղինակ և դերակատար Գարիկ Սեփխանյանը խոսելով նկարահանման ընթացքի մասին պատմեց, որ անտառում նկարած տեսարաններն իրոք անցել են վտանգավոր և էքստրեմալ պայմաններում,անտառի կենդանիների ընկերակցությամբ։
Բարությունը, ընկերասիրությունն ու միմյանց օգնելու կարողությունը այն հատկանիշներն են, որոնք ներառված են այստեղ։ Ֆիլմում չկան ժարգոնային բառեր, տհաճ արտահայտություններ և տեսարաններ։ Նպատակը միայն կրթելն ու սովորեցնելն է և հնարավորինս պահպանվել են բոլոր նորմերը։ Դերասանների կերպարներն ու ասելիքը հիմնականում պահպանված են։ Սցենարի հեղինակները վստահեցնում են, որ երեխաները մեծ օգուտ կստանան, նայելով ֆիլմը։
Ֆիլմի ստեղծագործական կազմը բացահայտեց նաև հաջողության գաղնիքը, որը համագործակցությունն ու միահամուռ ուժերով լուծումներն գտնել է։ Համագործակցությունը ստացվում է, երբ սցենարիստները չեն սահմանափակում ռեժիսորի աշխատանքը, ռեժիսորը՝ սցենարիստներինը։
Եզրափակելով խոսքը, Գրիգոր Դանիելյանը հարկ համարեց նշել, որ գեղարվեստական ֆիլմ նկարելու այս ճանապարհը շարունակական է լինելու։



Գոհար Ղազարյան
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողուհի