Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակված անձը ենթակա է ազատման զբաղեցրած պաշտոնի. իրավաբան

01/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխանափոխությունից հետո Հայաստանում նշանակվում է թվով 6-րդ ԱԱԾ տնօրենն այն պարագայում, երբ Հայաստանի 3-րդ հանրապետության ժամանակ (մինչ իշխանափոխությունը ) ԱԱԾ-ն ընդամենը 8 տնօրեն է ունեցել։

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարծում եմ արդեն կանխատեսելի է, որ այսօր ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակված Անդրանիկ Սիմոնյանը մոտ օրերս նշանակվելու է թավշյա Հայաստանի ԱԱԾ թվով 6-րդ տնօրենը, որովհետև ՔԿ նախագահի տեղակալի բատուտային հաստիքն այլ ուղությամբ չի աշխատում, բայց, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս Կառավարական տանը հանգրվանած իրավաբանները կամայականորեն են մեկնաբանում ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը։

Համաձայն «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

Նույն օրենքի 6.1-րդ մասի համաձայն նույն պաշտոնում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների պահեստազորի սպաներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:

Ըստ էության, Անդրանիկ Սիմոնյանն ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է հենց 6.1-րդ մասի հիմքով, քանի որ մինչ այդ պաշտոնի նշանակումը նա 3 օրով նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Բայց այստեղ կա մի կարևոր բայց․ Օրենքի 19-րդ հոդվածն ԱԱԾ տնօրենի տեղակալի համար հստակ սահմանում է կոչում ունենալու պարտադիրության պահանջ, որն այս պարագայում գնդապետի կոչումն է։

Այո՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնն, ըստ կառավարության որոշման, համապատասխան է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնին, սակայն Սիմոնյանին չի շնորվել որևէ կոչում, ինչն անհնարին է դարձնում նրան այդ պաշտոնում նշանակելու հանգամանքը։

Եթե Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում, որպեսզի ձևական առումով հնարավոր դառնար վերջինիս ԱԱԾ տնօրենի տեղակալի նշանակման հանգամանքը, ապա Սիմոնյանը Քննչական կոմիտեում պետք է ստանար այնպիսի կոչում, որը կառավարության որոշման իմաստով հավասարազոր կլիներ ԱԱԾ-ում շնորհվող գնդապետի կոչմանը։

Ավելորդ չէ շեշտադրել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, որը սահմանում է կամայականության արգելքն, ինչը ենթադրում է, որ վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք:

Եթե ուսումնասիրելու լինենք «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիության պրակտիկան, ապա կտեսնենք, որ գնդապետի կոչման պարտադիրության նորմը մեկնաբանվել է հստակ և որոշակի, և այդպիսի կոչման առկայությունը պարտադիր է եղել ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար։

Կոչման պարտադիրության տրամաբանությունն ընկած է նաև ռազմականացված մարմիններում պաշտոնավարման և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների իրավական տրամաբանության հիմքում։

Վերոգրյալը փաստում է, որ Սիմոնյանը ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է օրենքի խախտմամբ, ինչն էլ իր հերթին նշանակում է որ նրան ՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակելը նույնպես լինելու է օրենքի խախտմամբ, քանի որ ի տարբերություն նախորդ նշանակման, այս նշանակման համար որպես պարտադիր պահանջ կիրառվել է նախկինում ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնելու չափանիշը։

Չմոռանանք, որ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակված անձը ենթակա է ազատման զբաղեցրած պաշտոնից»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարճ՝ 2018-ին Արեւմուտքը ներթափանցեց Հայաստան, ինչն անընդունելի էր Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի համար. Ստեփան Դանիելյան

Հաջորդ գրառումը

Այս իշխանությունների օրոք անիմաստ է խոսել Ցեղասպանության ճանաչումից, երբ բուն Հայաստանի գոյությունն է լուրջ վտանգի տակ. թուրքագետ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Այս իշխանությունների օրոք անիմաստ է խոսել Ցեղասպանության ճանաչումից, երբ բուն Հայաստանի գոյությունն է լուրջ վտանգի տակ. թուրքագետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական