Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Քրեական ծառայության պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am-ից։
ՔԿԾ պետը Ամբակում Գրիգորյանն է, որ մինչեւ այս զբաղեցնում էր ծառայության պետի պաշտոնակատարի պաշտոնը։ Քրեակատարողական ծառայությունում է 2021-ից, զբաղեցրել է պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Նրա կենսագրականում ուշագրավ մի դրվագ կա․ մեկ ամսում ազատվել եւ նորից նշանակվել է զբաղեցրած պաշտոնում։
Այսպես, Գրիգորյանը 2023-ի ապրիլի 04-ին, ըստ արդարադատության նախարարի հրամանի, ազատվել է ՔԿԾ պետի առաջին տեղակալի պաշտոնից: Մայիսի 26-ին սակայն կրկին նշանակվել նույն՝ ՔԿԾ պետի առաջին տեղակալի պաշտոնում։ Գրիգորյանի նախորդը, հիշեցնենք, Սերգեյ Ատոմյանն էր, պաշտոնից ազատվել էր այս տարվա օգոստոսի 5-ին։
Ս․Վ․