Դիմակավորված, զենքով և Արցախի բարբառով բռնության կոչ հնչեցնող անձանց տեսանյութը, իմ համոզմամբ, ստեղծվել և ծառայում է բացառապես Նիկոլ Փաշինյանի համար’ փորձելով առիթ ստեղծել ազգային ընդդիմության նկատմամբ իշխանական նոր բռնաճնշումների։
Ասենք ո՞ր հիմարը նախընտրական շրջանում զենքով ու դիմակով տեսանյութ կհրապարակի իշխանության դեմ’ լավ իմանալով, որ դա իրեն է վնաս տալու։
Սիրելի հայրենակիցներ, համոզված եղեք’
Նիկոլի և նրա Քպ-ի տարածած տեսանյութը վստահաբար ստեղծվել է հենց իշխանության կողմից, որի նպատակն է.
1. առիթ ստեղծել ազգային ընդդիմության նկատմամբ բռնության ու նոր ձերբակալումների
2. ատելություն տարածել Արցախցիների նկատմամբ
3. ժողովրդի մոտ արդարացնել իշխանության կողմից սպասվող ընտրակեղծիքները և հնարավոր է’ նաև ընդդիմադիր ուժերը փակելը
4. ընտրություններով իշխանություն փոխելը թույլ չտալ, անվավեր ճանաչել առաջիկա ընտրությունների արդյունքները’ հայտարարելով, թե իբր ահաբեկչությամբ է եղել քվեարկությունը։
Դատապարտում եմ զինված և սպառնալիքներով տեսանյութերի տարածումը’ դա համարելով մեծագույն սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգության համար։
Նաիրի Հոխիկյան, լրագրող, հանրային գործիչ









