Կարմիրբերետավորները փորձել են բռնի ուժ գործադրելով՝ Արծվիկ Մինասյանին բերման ենթարկել։ Այդ առնչությամբ իրավապաշտպան, սահմանադրագետ Վահե Գրիգորյանը հաղորդագրություն է տարածել.
Հենց նոր գլխավոր դատախազություն հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, որով պահանջում եմ քրեական պատասխանատվության ենթարկել մոտ երկու ժամ առաջ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի բռնություն կիրառած ոստիկաններին:
Մինչև այդ ուսադիրակիրները չպատժվեն քրեական և քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով, խելքի չեն գա:









