Երկուշաբթի, Մայիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փորձաքննությունը պարզել է, որ թմրամիջոցի հետ գործ չունենք. Արփինե Սարգսյանը՝ Մխչյանի դպրոցի դեպքի մասին

20/03/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մխչյանի դպրոցի մասով ի սկզբանե բոլորիս մոտ այն ընկալումն էր, որ, այո՛, փոշենման զանգվածը թմրանյութ է: Բնականաբար, այդ տրամաբանությամբ է վարույթը նախաձեռնվել, բայց հետո պետք է փորձաքննություն իրականացվեր, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով փորձաքննության արդյունքները:

«Իրավապահ համակարգը փորձաքննության արդյունքում պարզել է, որ մենք թմրամիջոցի հետ գործ չունենք: Փոշենման սովորական սպիտակ զանգված է եղել՝ ոչ թմրամիջոց: Ոչ մի վտանգավոր բան չի եղել: Կարող եք դիմել, եթե ՔԿ-ն ճիշտ համարի այս պահին՝ նախաքննության շրջանակներում, կարող է փորձագիտական եզրակացության մասով ինֆորմացիան հավելյալ տրամադրել:

Ինչո՞ւ եմ ուզում սա ասել, որովհետև ստացվում է, որ մենք մի ընտանիքի երեխայի ի սկզբանե ասում ենք, որ դու թմրամոլ ես կամ դու ստիպել ես որևէ այլ ընտանիքի երեխայի թմրամիջոց օգտագործել, շանտաժ ես արել դրա համար, բայց վերջում պարզում ենք, որ թմրամիջոց չի եղել:

Իհարկե, իրադարձությունը բացասական է, այսինքն՝ ոչ մեկը չի անդրադառնում իրավիճակին և ասում, որ ամեն ինչ նորմալ է, եթե թմրամիջոց չէ: Իրավիճակն անընդունելի է, բայց տեսեք, մենք արդեն պիտակավորել ենք այդ երեխաներին մեր խոսույթով: Ուզում եմ, որ մենք բոլորս ավելի հոգատար լինենք մեր խոսույթի նկատմամբ, մեր անչափահասների նկատմամբ, և եթե կա տվյալ, որ դա թմրամիջոց չէ, մենք ունենանք այդ մոտեցումը, որ բարձրաձայնենք դեպքի մասին:

Որևէ մեկը չի ասում, որ իրավիճակը չի եղել, բայց պետք է իրերը կոչենք իրենց անուններով, որովհետև, պատկերացնո՞ւմ եք, թե հատկապես մարզային հատվածներում ինչպիսի ընկալումներ կան, ինչպիսի կարծրատիպեր կան, որոնք փոխելու համար մեզ շատ ջանք ու եռանդ է պետք»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսին լուրեր էին տարածվել, որ Մխչյանի դպրոցում բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել. նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Որևէ խուճապի մասին խոսք չկա. վարչապետը քաղաքական արձագանք է տալիս՝ որպես երկրի ղեկավար

Հաջորդ գրառումը

Թիվ հնչեցնել չեմ կարող, բայց 300 չեն եղել. ՆԳ նախարարը՝ 10 եպիսկոպոսներին ուղեկցող ոստիկանների թվի մասին

Համանման Հոդվածներ

Մշակութային

«Ոսկե ծիրան» կինոփառատոնին սպասվում է Իբրահիմ Մալուֆի մենահամերգը

04/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ուզում է գնալ Ադրբեջան, նա ցանկություն է հայտնել 2028-ին մասնակցել Բաքվում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին

04/05/2026
Նորություններ

Ալիևը մեղադրել է Եվրոպական խորհրդարանին՝ Ադրբեջանի թիրախավորման մեջ

04/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախցիները պահանջագիր են ներկայացնում Եվրոպայի առաջնորդներին

04/05/2026
Հաջորդ գրառումը

Թիվ հնչեցնել չեմ կարող, բայց 300 չեն եղել. ՆԳ նախարարը՝ 10 եպիսկոպոսներին ուղեկցող ոստիկանների թվի մասին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ․ Ռոբերտ Ամստերդամ

03/05/2026

«Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ։ Ինչո՞ւ բոլորդ չեք կրում այդ խեղճ անհատների նկարները, եւ պարոն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դոկտոր Արշավիր Գյունջյանի նամակը՝ ուղղված Կանադայի վարչապետ պարոն Մարկ Քարնիին՝ Նորին Վսեմության Հայաստան կատարած այցի կապակցությամբ

04/05/2026

Մոնրեալ, 2026 թվականի մայիսի 1 Պարոն Մարկ Քարնի, Կանադայի վարչապետ Օտտավա Վսեմաշուք պարոն վարչապետ, Մարկ Քարնի, Օգտվում եմ Ձեր առաջիկա...

ԿարդալDetails
Տեսադարան

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպած «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող կոնֆերանս. ուղիղ

03/05/2026

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող Հայաստան–ԵՄ գագաթաժողովը ավարտվելու է մասնակիցների համատեղ հայտարարությամբ։ Միջոցառումը փորձում են այդ կերպ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական