Պրահայի քաղաքային դատարանը չեղյալ է հայտարարել տեղի առողջապահության նախարարության հրամանը, ըստ որի հոկտեմբերի 21-ից քաղաքացիները փողոցում պարտավոր էին դիմակներ կրել:
Այս մասին հայտարարել է դատարանի մամուլի քարտուղար Մարկետա Պուցին: Դատավորը հաշվի է առել նախարարության որոշման արդյունքում ստացված բազմաթիվ բողոքները:
Դատարանը գտել է, որ «այդ միջոցառման իրականացման համար գոյություն չունեն հստակ, հասկանալի և հաստատված հիմնավորումներ, որոնց հիման վրա անհրաժեշտ լիներ այդպիսի մասշտաբով պարտադրել շնչառական պաշտպանության միջոցների կրումը», հաղորդում է «ՌԻԱ» գործակալությունը: