Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն ու նրա նեղ թիմը տանում են իրար հակասող վտանգավոր գործընթացներ, որոնք կարող են վնասել Հայաստանին․ նախկին ՔՊ–ական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյան․ «Հրապարակ»

23/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ։

– Մի քանի օր առաջ Մոսկվայում կայացավ Փաշինյան-Պուտին հանդիպումը, որտեղ երկու երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` 30 կետից կազմված։ Ո՞ր կետերը կգործեն հօգուտ Հայաստանի եւ որո՞նք՝ ի վնաս։

– 30 կետանոց հայտարարությունն ամբողջությամբ արտացոլում է ռուսական կողմի շահերն ու դիրքորոշումները: Դրական կարելի է գնահատել միայն 24-րդ կետը, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ ԵԱՀԿ ՄԽ ներքո դրա դիվանագիտական-քաղաքական կարգավորման կարեւորության մասին: Ընդհանրապես, եթե հետեւենք Փաշինյանի վերջին այցերին, հանդիպումներին եւ դրանցից հետո հանրայնացվող հայտարարություններին, ապա հստակ կտեսնենք, որ ՀՀ պետական շահն արտացոլված չէ դրանցից եւ ոչ մեկում, լինի դա Բրյուսելում, թե Մոսկվայում: Ես տպավորություն ունեմ, որ Փաշինյանն իր իշխանությունը պահելու նպատակով «այո» է ասում աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների կողմից հնչող առաջարկներին, ընդ որում՝ դրանք հաճախ հակասում են միմյանց: Հատկապես Ռուսաստան-Արեւմուտք այս բարդ հարաբերությունների փուլում Փաշինյանի գործելաոճը միայն նորանոր խնդիրներ է ստեղծում Հայաստանի եւ Արցախի համար: Պետք է լինի գերակա պետական շահ, դրա հստակ գիտակցում, դրա հիման վրա տեսլականի ձեւավորում, եւ հանդիպումներն էլ պետք է հիմնված լինեն դրանց ծառայելուն: Օրինակ՝ Բրյուսելում Ալիեւի եւ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո հանրայնացված հայտարարության մեջ չկային ո՛չ «Լեռնային Ղարաբաղ», ո՛չ էլ «հակամարտություն» արտահայտությունները: Խնդիրն այն է, որ Փաշինյանի եւ նրա թիմակիցների մոտ չկա պետական շահի գիտակցում, նրանք մեզ առավոտից երեկո կքարոզեն, թե ինչ է ուզում, այսպես կոչված, «միջազգային հանրությունը», կխոսեն Ադրբեջանի ակնկալիքների մասին, մինչդեռ իրենց գործը հայկական շահը ներկայացնելն է, իսկ դա իսպառ բացակայում է: Ուստի խնդիրը Մոսկվայում կամ Բրյուսելում չէ, խնդիրը Երեւանում է եւ այստեղ իշխող ուժի որդեգրած հակապետական ծրագրերի մեջ է:

– Հայաստանյան տարբեր ուժեր ակտիվացել են Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններից հետո` քննադատում են, վերլուծում են, զգուշացնում են։ Կլսի՞, կարձագանքի՞ դրանց վարչապետը, թե՞ լուռ իր գործը կշարունակի։

– Մի վտանգավոր միտում եւս կա․ տարբեր ուժային կենտրոններին խոստումներ տալով՝ Փաշինյանը փորձելու է հետո խուսանավել։ Դա եւս խնդրահարույց է: Օրինակ՝ ես տպավորություն ունեմ, որ Արմեն Գրիգորյանի միջոցով հստակ գործընթաց է գնում ԵՄ-ի միջնորդությամբ Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ: Պատահական չէ, որ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցից անմիջապես հետո Լեհաստան է գործուղվում Արմեն Գրիգորյանը: Երեւանում էլ հանդիպում է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Վերջինս օրեր առաջ Բաքվում էր: Նա է «խաղաղության պայմանագրի» գլխավոր կնքահայրերից ու գործընթացն ուղղորդողներից մեկը: Իսկ այդ պայմանագիր կոչվածը մեզ համար կապիտուլյացիա է նշանակում եւ Արցախից հրաժարում, ուստի չի բխում մեր շահերից: Ասածս այն է, որ Փաշինյանն ու նրա նեղ թիմը տանում են իրար հակասող վտանգավոր գործընթացներ, որոնք շատ մեծ վնաս կարող են բերել Հայաստանին՝ ընդհուպ մինչեւ մեծացնելով էսկալացիայի հնարավորությունը: Այս պահի դրությամբ Մոսկվան եւս զգուշավոր բառամթերքով է խոսում «խաղաղության պայմանագրի» մասին՝ փորձելով այդ գործընթացի վերահսկողությունը պահել իր ձեռքում: Պարզ է՝ հիմքում իրենց շահն է, մեծագույն հարցը մնում է, թե որտեղ է եւ ինչու չկա մեր շահն արտացոլված որեւէ տեղ:

– Ադրբեջանում անդրադարձե՞լ են արդյոք Մոսկվա-Հայաստան հանդիպմանը։ Ինչպիսի՞ արձագանք է տվել պաշտոնական Բաքուն այս հանդիպման 30 կետանոց հայտարարությանը։

– Ադրբեջանում մեծ անդրադարձ չի արվել Փաշինյան-Պուտին հանդիպմանը, քանի որ իրենց նպատակն է՝ ԵՄ միջնորդությամբ արագորեն հասնել «խաղաղության պայմանագրի» ստորագրմանն ու հետո դուրս բերել ռուսական կողմին տարածաշրջանից: Ադրբեջանը հստակ դրել է այդ նպատակը, իսկ պաշտոնական Երեւանն իր գործողություններով նպաստում է դրա իրագործմանը՝ Արցախից հրաժարումը ներկայացնելով որպես Հայաստանը փրկելու միջոց, ինչը կատարյալ անհեթեթություն է: Դա միայն ավելի կբացի Բաքվի ախորժակը, թող Ալիեւի ելույթներին հետեւեն, թեեւ շատ թեզեր իրենք մեր Ազգային ժողովի ամբիոնից են կրկնում արդեն: Ժամանակին Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլը, անդրադառնալով այն ուժերին, որոնք կարծում էին, որ ֆաշիստական Գերմանիայի հետ հնարավոր է խաղաղություն հաստատել, նշել է՝ «խաղաղասերներն այն մարդիկ են, որոնք կոկորդիլոսին կերակրում են ուրիշ մարդկանցով՝ հույս ունենալով, որ իրենց վերջում կուտի»: Նույն իրավիճակը մենք ունենք այսօր, կա ղեկավար եւ թիմ, որը «փրկելու» քողի ներքո իսկապես վտանգի տակ է դնում հայկական պետականության գոյությունը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի ԱԺ պատգամավորները կոչ են արել լինել միասնական և համախմբված

Հաջորդ գրառումը

Ջահերով երթն այս տարի բոլորովին այլ խորհուրդ ունի. Վարուժան Գեղամյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Ջահերով երթն այս տարի բոլորովին այլ խորհուրդ ունի. Վարուժան Գեղամյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական