Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը դարձել է կապիտուլյացիայի խորհրդանիշը․ նա հիմա միայն մեկ ձգտում ունի․ «Փաստ»

27/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը ներկայացրեց կիրակի օրը՝ ապրիլի 25-ին։ Ըստ Փաշինյանի, դա խորհրդանշական է, և այդ հրաժարականը նշանակում է, որ իրենք հենց Քաղաքացու օրը քաղաքացուց ստացած իշխանությունը վերադարձնում են քաղաքացուն, որպեսզի նա ընտրությունների միջոցով որոշի իշխանության հետագա ճակատագիրը։

Հիշենք, որ իշխանափոխությունից հետո Փաշինյանի կառավարությունը, որպես առաջին քայլերից մեկը, ձեռնամուխ եղավ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի ընդունմանը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը հայտարարվեց Քաղաքացու օր: Հայաստանում Քաղաքացու օրը նշվել է միայն մեկ անգամ՝ 2019 թվականի ապրիլի 27-ին, երբ Նիկոլ Փաշինյանը և այլ պաշտոնյաներ այդ օրը փակել էին Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ և խորոված-փարթի էին կազմակերպել։

Թե խորոված-փարթին ի՞նչ կապ ունի քաղաքացու հետ, այդպես էլ չիմացանք։ Բայց դա չէր խանգարել, որ իշխանությունները պետբյուջեից 124 մլն դրամ հատկացնեն տոնական միջոցառումների կազմակերպման համար։ Իսկ ահա 2020 թվականին, համավարակով պայմանավորված, այդ օրը չնշվեց: Բայց այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ եթե տոնի անունը Քաղաքացու օր է, դա դեռևս չի նշանակում, թե այն քաղաքացիների տոնն է։

Իշխանությունների պատկերացմամբ, այդ օրը խորհրդանշում է այն, որ քաղաքացիները կարողացան 2018 թվականին փոփոխություններ բերել հայաստանյան ներքաղաքական կյանքում և իշխանափոխության հասնել, սակայն իրականում դա իշխանությունների տոնն է՝ ընկած «հեղափոխական օրացույցի» առանցքում։ Հարցն այն է, որ իրենց հեղափոխական հռչակած անձինք կարողացան քաղաքացուն բարեկեցիկ կյանք և ապահովվածություն խոստանալ ու, մարդկանց շրջանում կուտակված դժգոհությունն օգտագործելով, իշխանության գալ։ Այդպես Փաշինյանն ու իր թիմակիցները խաղացին քաղաքացիների հույզերի վրա՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։

Եթե հեղափոխականի աստառի ներքո հանդես եկող այդ մարդիկ իրոք քաղաքացու և պետության մասին մտածեին, ապա Փաշինյանը ժամանակին չէր հայտարարի. «Կա՛մ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով և աջակցությամբ, կա՛մ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»։

Կարճ ասած՝ նրանց մոտիվացիան պարփակված էր միայն իշխանությանը տիրանալու պարզ բանաձևի ներքո։ Ու որպեսզի պահեն իրենց աթոռը, իշխանությունները սկսեցին հանրությանն զբաղեցնել փոփոխությունների իմիտացիայով՝ քաղաքական դաշտն իջեցնելով մանկապարտեզի մակարդակի, իսկ հասարակությանը բաժանելով սևերի ու սպիտակների։ Այդպես իրականում քաղաքացիներն անտեսվեցին, կորցրեցին իրենց դեմքը և վերածվեցին անհասկանալի ամբոխի, քանի որ նրանց փոխարեն իշխանություններն արդեն ամեն ինչ որոշել էին, և եթե այս կամ այն քայլն էին կատարում, ապա հայտարարում էին, թե դա անում են քաղաքացիների ու ժողովրդի անունից։

Այնինչ, Փաշինյանն իր հանրահավաքների ժամանակ խոստանում էր, թե ամեն մի կարևոր քայլ հրապարակում քննարկելու է ժողովրդի հետ, անգամ իր ելույթներից մեկում Հանրապետության հրապարակը հռչակեց 21-րդ դարի մարդկության նորագույն ժամանակների ագորան, սակայն դա չէր խանգարում, որպեսզի ինքը որոշումներն ընդունի միանձնյա՝ առանց քաղաքացիների կարծիքների հետ հաշվի նստելու։ Ճակատագրական որոշումներ: Փաշինյանը խոստանում էր հրապարակում ժողովրդի դատին ներկայացնել Արցախյան հիմնախնդրի ցանկացած լուծման տարբերակ, որը սեղանի վրա կլինի, բայց իրականում ոչ միայն ժողովրդից թաքցրեց իրական բանակցային դետալները, այլև Արցախյան պատերազմի ժամանակ հաղթանակի կարգախոսների ներքո հանրությանն առաջնորդեց խայտառակ պարտության։ Թերևս այդ է պատճառը, որ ՀՀ ոչ մի ղեկավար դեռևս այսքան խեղճ ու ստորացված վիճակում չի հայտնվել, որին ո՛չ դրսում են հարգում, ո՛չ էլ երկրի ներսում։

Մեծ հաշվով, Փաշինյանը դարձել է կապիտուլյացիայի խորհրդանիշը։ Ու հիմա միայն մեկ ձգտում ունի. նույն հպարտ քաղաքացիներին, նույն ժողովրդին հերթական անգամ խաբելով ու մոլորեցնելով՝ պատասխանատվությունը սահուն իր ուսերից գցել նրանց ուսերին: Մնում է հասկանալ՝ ցանկանո՞ւմ է մեր հանրությունը նորից խաբվել և այդ մեկ անձի մեղքն ու պատասխանատվությունը վերցնել իր վրա…»։

«Փաստ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞ր խմբակցությունն աներձագին «փուռը կտա»․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում ոսկե միջին փնտրող փոխնախարարի գործերը լավացել են․ «Իրավունք»

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԴանիայիԱվետարանական Լյութերական եկեղեցու ուխտավորներին

02/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Թրամփի ուղու» շնորհիվ մենք կկարողանանք օգնել ամրապնդել Ադրբեջանի դիրքերը՝ որպես Միջին միջանցքի հիմնական հանգույց. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

02/06/2026
Նորություններ

Դատարանը վերադարձրեց Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար

02/06/2026
Նորություններ

Փաշինյանի աջակիցները Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստան»-ի քարոզչական խմբի վրա. Արեգ Սավգուլյան

02/06/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում ոսկե միջին փնտրող փոխնախարարի գործերը լավացել են․ «Իրավունք»

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ)...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրության գնալը պարտադիր է, եթե ցանկանում ենք կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը. Արմեն Այվազյան

02/06/2026

Ինձ հաճախ հարցնում են, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում կառաջարկեի քվեարկել։ Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս...

ԿարդալDetails
Նորություններ

Եթե Ալենը ճիշտ է ասում, բա դավաճանությունը էլ պոզով ու պոչո՞վ է լինում… Արա Պողոսյան

01/06/2026

Եթե Ալենը ճիշտ է ասում, բա դավաճանությունը էլ պոզով ու պոչո՞վ է լինում... Եթե հայկական կողմն է պահանջել հանձնել թշնամուն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական