Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17։00-ին, Թեքեյան կենտրոնում (հասցե՝ Երևան, Խանջյան 50) կկայանա Հայաստանի ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի՝ «Իմ ժամանակի մեծերը» խորագրով դիմանկարների ցուցադրությունը։
Ցուցադրության կներկայացվի շուրջ 30 աշխատանք, որոնք հեղինակի 2022 թվականի ստեղծագործություններն են։ Դիմանկարների շարքում ներկայացվում են նկարչի ժամանակակիցները, որոնցից մի քանիսի հետ Անատոլի Ավետյանը հանդիպել է իր կյանքի տարբեր փուլերում։ Սա բացառիկ ցուցադրություն է և արվեստասեր հանրությանն է ներկայացվում առաջին անգամ։
Անատոլի Ավետյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդում, Հայաստանի գեղարվեստի ֆոնդում, Սերգեյ Փարաջանովի թանգարանում, Հռոմի Պապի հավաքածուում (Վատիկան), Մոսկվայի Արևելքի թանգարանում, բազում մասնավոր հաքածուներում։
Կներկայացվեն Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Շառլ Ազնավուրի Հարություն Կալենցի, Առնո Բաբաջանյանի, Վիկտոր Համբարձումյանի, Սերգեյ Փարաջանովի, Տիգրան Պետրոսյանի, Պարույր Սևակի, Վազգեն Առաջինի, Սերգեյ Դովլաթովի, Հրանտ Մաթևոսյանի, Հովհաննես Բաղրամյանի, Լուսինե Զաքարյանի և այլոց դիմանկարները։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու և լուսաբանելու միջոցառումը։
Հարգանքներով՝ Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն՝ հեռ․՝ 010 55 26
32, 010 57 02 83։