Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տիգրան Աբրահամյանը պարզաբանեց՝ որ դեպքում պատգամավորական մանդատներից կհրաժարվեն

18/12/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՀՀԿ համագումարի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունը, դրան հետևած պատերազմական գործողությունները՝ իր աղետալի հետևանքներով, ցանկացած առողջ ուժի, որը  ցավում է երկրում ստեղծված իրավիճակի համար, որն արձանագրում է այսօր առկա բոլոր խնդիրները և բոլոր սպասվող սպառնալիքները, պետք է մղի կատարել մարտավարական և ռազմավարական որոշակի վերանայումներ: Իսկ նպատակը, ըստ Աբրահամյանի, առաջին հերթին այս իշխանության փոփոխությանը հասնելն է:

«Որովհետև առանց այս իշխանության փոփոխության որևէ էական փոփոխություն մեր կյանքում չի լինելու: Ավելին, կա վատ արձանագրում 2018, 2020 թվականների իրադարձությունների մասով, բայց մենք պետք է նաև արձանագրենք, որ առաջիկայում մեզ նոր փորձություններ են սպասվում: Եվ այն աղետը, որը եկել է մեր ժողովրդի, ՀՀ-ի և Արցախի գլխին, ցավալիորեն այսքանով չի սահմանափակվում: Եվ ՀՀ ցանկացած առողջ ուժի համար պետք է գերագույն նպատակ լինի՝ հասնել այս իշխանության փոփոխությանը»,- նշեց Աբրահամյանը՝ չբացառելով և իրար հակադրող չհամարելով խորհրդարանական և փողոցային պայքարը:

Այսինքն, ըստ նրա՝ դա կախված է պահից, ինչպես, օրինակ, երեկ նպատակահարմար էր ակցիայի կազմակերպումը ԲԴԽ-ի դիմաց, և կլինեն դեպքեր, երբ կօգտվեն պատգամավորական մանդատի հնարավորությունից:

«Մեր միակ նպատակը մանդատի հնարավորություններն օգտագործելն է՝ մեր գլխավոր նպատակներին հասնելու համար: Եթե գա մի այնպիսի պահ, որ մենք համարենք՝ սա որևէ ձևով խնդիր չի լուծում, որևէ ձևով չի նպաստում մեր գլխավոր խնդիրների լուծմանը, բնականաբար, այդ ժամանակ որոշակի ձևով կքննարկվի դրանցից  ազատվելու նպատակահարմարությունը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ մանդատները իրենց գլխավոր նպատակի իրացման տեսանկյունից  1-2 անգամ կարող են պետք գալ:

Նշենք, որ Տիգրան Աբրահամյանը կլինի ՀՀԿ գործադիր մարմնի նոր կազմում:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը ծրագրում է խորհրդարանական համակարգից անցում կատարել կիսանախագահականի և իր թեկնածությունն առաջադրել.Արմեն Բադալյան

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը հայտնի սուտասան է. Տիգրան Աբրահամյանը հիշեցրել է Ալիևի 2016-ի հայտարարությունը (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը հայտնի սուտասան է. Տիգրան Աբրահամյանը հիշեցրել է Ալիևի 2016-ի հայտարարությունը (տեսանյութ)

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական