Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ծանոթացել այստեղ Սահմանապահ ծառայության կողմից իրականացվող գործունեությանը:
Նրան ուղեկցել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը: Շրջայցին ներկա են եղել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ղեկավարները:
Փաշինյանը եղել է մեկնման և ժամանման սրահներում, որտեղ սահմանապահ զորքերի ծառայողներն իրականացնում են իրենց գործառույթները: Պատասխանատուները զեկուցել են, որ սահմանապահ ծառայությունն իրականացվում է առանց խնդիրների և լուրջ միջադեպերի:
Վարչապետը սահմանապահ ծառայողներին մաղթել է հաջողություններ գործունեության մեջ և անվտանգ ծառայություն:
Տեսանյութը՝ այստեղ