«4 տարի սպասել ենք այս օրվան, «մենք այս շարժման զինվորն ենք»,- ասաց իր միակ որդուն՝ տանկիստ Դավիթին 44-օրյա պատերազմում կորցրած Ալիսա Գևորգյանը։
Ալիսան, Աստղը, Գայանեն, Արմինեն, Արուսը… նրանք Հայրենիքին տվել են ամենաթանկը ու պայքարում են, որ գոնե Հայրենիքը չկորցնեն։
Զոհված զինծառայողների ծնողներն օհնեցին դեպի Երևան ուղևորվող շարժումը։