«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին Սևանի տարածաշրջանի կողմից ապահովվող էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական վթարի հետևանքով Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է։
«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ։