Արցախի հերոս, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում որպես վկա: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա փասաբանը՝ Ռաֆայել Մարտիրոսյանը:
«Պարոն Բալասանյանը գործի հետ չի առնչվում ընդհանրապես, նա որպես վկա է հարցաքննվել և ես կարծում եմ, որ պարոն Բալասանյանի ցուցմունքները որևէ առնչություն չեն ունենալու այս քրեական գործի քննության ընթացքի վրա»,-ասել է նա՝ այլ մանրամասներ չհայտնելով քրեական գործից: