Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Վերջին Զանգ»-ի Նշումը

03/06/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կեանքը Պէյրութի Վահան Թէքէեան Վարժարանէն Ներս

«Վերջին Զանգ»-ի նշումը թէ՛ տխուր, թէ՛ալ ուրախ իրադարձութիւն մըն է: Տխուր է, որովհետեւ հրաժեշտ պիտի տաս այն դպրոցին, ուր մանկութիւնդ եւ պատանեկութիւնդ անցուցած ես, ինչպէս նաեւ՝ սիրելի ուսուցիչներուդ եւ դասընկերներուդ: Միւս կողմէ ալ բերկրալի, որովհետեւ այս կրթօճախին մէջ ստացած գիտելիքներով պիտի անցնիս կեանքի նոր փուլ, ուր կը պահանջուի ըլլալ աւելի պատասխանատու եւ յանձնառու:

Հետեւաբար, Երկուշաբթի, 30 Մայիս 2022-ին մեր վարժարանին Յակոբ Պարսամեան սրահէն ներս նշուեցաւ «Վերջին Զանգ»-ը: Յայտագիրը սկսաւ քայլերգներու յոտնկայս ունկնդրութեամբ, որմէ ետք տեղի ունեցաւ տեսաերիզի ցուցադրութիւն պատրաստուած Միջն.Գ. դասարանի դաստիարակչուհի՝ Օրդ. Սիւզան Թազեանի կողմէ:

Ապա մանկապարտէզի Ծաղիկ դասարանի աշակերտները բեմահարթակ բարձրանալով ներկայացան «Մնաս Բարով Մանկապարտէզ» արտասանութեամբ, որ պատրաստուած էր Մանկապարտիզպանուհի Տիկ. Վերա Սունկուլեան Հաննայի կողմէ:

Յայտագիրը շարունակուեացաւ Միջն. Գ. դասարանի աշակերտներու կատարողութեամբ, որոնք յաջորդաբար ներկայացան պարով մը, ինչպէս նաեւ՝ իրենց սրտի խօսքերով (հայերէն, անգլերէն եւ արաբերէն) եւ Թաթայի «Վերջին Զանգ» երգով: Անոնց յիշողութեան պաստառին վրայ տողանցեցին դպրոցական կեանքի ուղին, որմէ անցան դասընկերներով, հետեւաբար բոլորը խորապէս յուզուած էին հրաժեշտի պատճառով:

Երկար հնչեց վերջին զանգը՝ ազդարարելով ներկայ հանգրուանին աւարտը ու նոր հանգրուանի մը սկիզբը: Մանկապարտէզի աշակերտները մէկական պզտիկ զանգակներ նուիրեցին Միջն. Գ. դասարանի աշակերտներուն, որոնք իրենց կարգին մէկական թարմ ծաղիկ նուիրեցին փոքրիկներուն:

Վերջապէս, Վահան Թէքէեան Միջն. Վարժարանի Միջն. Գ. Կարգի շրջանաւարտ` Մանօ Պորանեան շրջանաւարտից ջահը բռնած՝ մուտք գործեց սրահ ու զայն փոխանցեց Միջն. Բ. դասարանի ներկայացուցիչ՝ Ալեքս Գոճայեանին: 

Վերոնշեալ արարողակարգէն ետք, բեմահարթակ բարձրացաւ մեր վարժարանի ժրաջան Տնօրէնուհի՝ Տիկ. Սեւանա Սեմերճեան Տարագճեանը: Ան իր խօսքը ուղղելով աշակերտներուն ըսաւ.«Սիրելի շրջանաւարտներ, այսօր յատուկ օր է ձեզի համար: Այսօր դուք հանդիսաւոր կերպով պիտի աւարտէք ձեր ուսումնական ճանապարհի առաջին հանգրուանը: Այսօր, երբ հնչեց վերջին զանգը, վստահ յիշեցիք ձեր դպրոցական կեանքի բոլոր վառ պահերը»:

Ան իր խօսքը շարունակեց ըսելով. « Այժմ դուք ունիք այլ կեանք, այլ խնդիրներ եւ նպատակներ, այլ ընկերներ եւ այլ մտահոգութիւններ: Յոյսով եմ, որ դպրոցական կեանքի փորձառութիւնը օգտակար պիտի ըլլայ ձեր ապագային, որովհետեւ Վահան Թէքէեան Վարժարանէն ստացած գիտելիքները պիտի նպաստեն ձեզի»: Տնօրէնուհին մաղթեց, որ շրջանաւարտներուն ճանապարհը ըլլայ պայծառ, կանաչ եւ հարթ: Ջանան յաճախ այցելել իրենց երկրորդ տունը՝ Վահան Թէքէեան Վարժարանը:

Հուսկ, ան իր խօսքը եզրափակեց ըսելով. «Յաջողութիւն ձեր բոլորին: Մաղթելով, որ ձեզմէ իւրաքանչիւրը կը հասնի իր նպատակին: Վարձքը կատար բոլորին»:

Վերջապէս տեղի ունեցաւ կարկանդակի հատում:

Մեր սիրելի շրջանաւարտներուն կը մաղթենք բեղմնաւոր ուսումնական կեանք, որպէսզի դառնան ազգին ու երկրին արժանավայել անհատներ:

Վահան Թէքէեան Միջն. Վարժարանի
Լրատուական գրասենեակ
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԺ չեղարկված նիստի հայտարարության նախագծի 7 կետերը

Հաջորդ գրառումը

«Դիմադրության» երթը շարժվեց դեպի կառավարական առանձնատներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

57․7 քմ մակերեսով ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել արցախցի գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Հաջորդ գրառումը

«Դիմադրության» երթը շարժվեց դեպի կառավարական առանձնատներ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական