Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վատ ազդակ` Պուտին-Ալիեւ-Փաշինյան սպասվող եռակողմ հանդիպման ֆոնին․ Տարասով

26/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կոնստանտին Զատուլինի հետ կապված այս պատմությունը՝ Պուտին-Ալիեւ-Փաշինյան սպասվող հանդիպման ֆոնին շատ բացասական ազդակ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

Հիշեցնենք, Հայաստանի իշխանությունն արգելել է ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան ՝ նրան համարելով «անցանկալի անձ»։ Տեղեկությունը նախ հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը, ապա այն պաշտոնապես հաստատվեց։ Զատուլինը տելեգրամյան ալիքում հրապարակեց այդ մասին հավաստող նամակը, որտեղ ասվում է.«ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության անունից տեղեկացնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։

Այս առումով ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»,- նշվում է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգան Սեյրանյանի ստորագրությամբ ուղարկված նամակում։

Տարասովի դիտարկմամբ՝ «Սա ոչ ստանդարտ որոշում է, ես չգիտեմ, արդյո՞ք այն ինքնուրույն է ընդունվել։ Սա շատ վատ ազդակ է։ Լազարեւյան ակումբը, որի անդամ եմ նաեւ ես, վերջին շրջանում որեւէ ակտիվություն չէր ցուցաբերում՝ պայմանավորված քովիդով եւ այլ հանգամանքներով, եւ ահա, մենք պատրաստվում էինք ժամանել Երեւան ու եղավ Հայաստանի իշխաանության որոշումը Զատուլինի վերաբերյալ։ Ներկայացնու՞մ է արդյոք Զատուլինը անձնական վտանգ ՀՀ ղեկավարության, Հայաստանի քաղաքական ռեժիմի համար, քիչ հավանական է։ Եթե նրանք որեւէ վտանգ են դիտարկել, ապա դա հանգեցնում է մտքին, որ Փաշինյանի իշխանությունը ինչ-որ ներքին ցնցումներից, եւ Երեւանում, այսպես կոչված, ռուսական ներկայությունից վախենում են, սա ցույց է տալիս, որ իշխանությունը նյարդայնացած է»։

Նրա խոսքերով, սա, անկասկած, բացասական գործոն է հայ -ռուսական հարաբերություններում։ «Խնդիրը նրանում է, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ , որպես Ռուսաստանի գործընկեր նաեւ ԵԱՏՄ շրջանակում, դրական իմիջ ուներ, բայց Բաքվի դիվանագիտությունը կարողացավ դա չեզոքացնել՝ օգտվելով Փաշինյանի կոպիտ սխալներից։ Ալիեւը, որը ո՛չ ԵԱՏՄ անդամ է, ո՛չ ՀԱՊԿ անդամ, կարողացավ Մոսկվայի հետ այնպիսի հարաբերություններ ձեւավորել , որը Հայաստանը չկարողացավ ։ Սա մի կողմից, մյուս կողմից էլ՝ Թուրքիայի գործոնն է»,-նկատել է ռուս վերլուծաբանը՝ շարունակելով․ «Հայաստանի իշխանության պրիմիտիվ, գավառական դիվանագիտութունը՝ խաղարկել եվրոպական խաղաքարտը ՌԴ-ի դեմ, ի վերջո, արդյունք չի տալու»։

Ըստ նրա, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված այդ բոլոր դիվանագիտական մանյովրները, խաղը՝ տարբեր հարթակներում՝ բրյուսելյան եւ մոսկովյան, մյուս կողմից էլ՝ Ալիեւի այցը Վրաստան եւ առաջարկը եռակողմ հարթակ ձեւավորել՝ առանց Ռուսաստանի, խոսում է այն մասին, որ ինչ-որ բան է կատարվում։ «Կա Մոսկովյան առաջարկը, Պուտինը հրավիրել է նրանց, այնտեղ , ըստ երեւույթին, կա նախագիծ Ղարաբաղի հարցով, որը, ըստ երեւույթին, չի բավարարում Ադրբեջանին, բայց մյուս կողմից այն կարող է չբավարարել նաեւ Փաշինյանին, ինչպես պարզվում է։ Նա, կարծես թե, խաղում է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության սահմանափակման օգտին։ Այստեղ նրանց շահերը կարող են համընկնել»,-ասաց Տարասովը։

Ռուս վերլուծաբանը այս ամենը չափազանց վտանգավոր է համարում եւ նշում է, որ տարածաշրջանում իրական ուժը Ռուսաստանն է, որը Հայաստանում ռազմաբազա եւ Արցախում խաղաղապահ ուժեր ունի եւ բացի այդ, լուծման տարբերակներ։

«Բայց պետք է ասեմ, որ Ռուսաստանը Ղարաբաղի հայերին անպաշտպան չի թողնի ։ Ի վերջո, Ադրբեջանը մեծ խաղ է տանում, նա բարդ աշխարհաքաղաքական վիճակում է գտնվում եւ հետաքրքրված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ։ Մենք նրան կարող ենք առաջարկել, այսպես ասած, Ղարաբաղի կարգավիճակի հարցի հետաձգում եւ ռուս խաղաղապահների մանդատի՝ եւս 5 տարով երկարաձգում։ Այն բանից հետո երբ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ընթացքում հրաժարվեց ճանաչել Ղարաբաղի անկախությունը, դա հանգեցրեց նրան, որ հիմա ռուս խաղաղապահները, իրավաբանորեն, ստացվում է, որ գտնվում են Ադրբեջանի տարածքում եւ մենք խաղաղապահների կարգավիճակի հարցը կարող ենք որոշել առանց Երեւանի։ Բացի այդ, ըստ էության , Փաշինյանի գործունեությունը մի բանի է հանգում, որ Ալիեւը, ի դեմս Փաշինյանի, Պուտինի առաջ հայելի է դրել եւ ասում է՝ ահա, նայի՛ր, ես միշտ ասում էի, որ նա ընդդեմ Ռուսաստանի է գործում, դու տեսնու՞մ ես»,-մեկնաբանում է ռուս փորձագետը՝ նշելով, որ հաշվի առնելով Մերձավոր Արեւելքի անկայուն վիճակը, Ադրբեջանը օբյեկտիվորեն հետաքրքրված է ռուսական ռազմական ներկայությամբ եւ կարող է իր շահերի համար զոհաբերել Ղարաբաղի նկատմամբ սուվերենության մի մասով։

Ըստ Տարասովի, Ալիեւը շտապում է փաստաթղթով ամրագրել պատերազմից հետո ստեղծված ստատուս քվոն, իսկ Փաշինյանի քաղաքականությունը, այն, որ նա Ղարաբաղը բաժանում է Հայաստանից, հանգեցնում է հայաստանի պետականության քայքայմանը, ինչը անգամ կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը դառնա Ադրբեջանի համար ենթամանդատային տարածք։

«Դուք՝ հայերդ, պետք է հասկանաք, որ հայկական պետականության սիրտը Ղարաբաղն է,այդ Երեւանն է պրովինցիան։ Փաշինյանը, որը բաժանեց Ղարաբաղը Հայաստանից, վերջին հաշվով կրախի է տանում այն պետականության համակարգը, որը գոյություն ունի»։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Տարասովը շեշտեց՝ փաստաթուղթ չի լինի, խաղ է գնում։ Ըստ նրա, Արեւմուտքը վատ գիտի ՌԴ-ում իրավիճակը եւ այն, թե ինչ է տեղի ունենում հետխորհրդային տարածաշրջանում։« Նրանք վստահ են, որ Ռուսաստանը պարտություն կկրի եւ այդ ժամանակ կսկսվի Ռուսաստանին թուլացնելու Արեւմուտքի ծրագիրը, բայց իրավիճակն այլ է, կուլիսային պայքար է գնում, երկրի պոտենցիալն ուժեղ է, Ռուսաստանը գիտակցել է նաեւ, որ հետխորհրդային տարածաշրջանում սխալներ է գործել, որոնք պետք է շտկել ։ Ռուսաստանը դա հասկացել է։ Ադրբեջանն ուզում է փաստաթղթով ամրագրել այն իրավիճակը, որը ստեղծվել է պատերազմից հետո, իսկ Փաշինյանը պայքարում է սեփական իշխանության պահպանման համար»,-կարծում է վերլուծաբանը, միեւնույն ժամանակ ընդգծելով, որ Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական տուրբուլենտությունը կարող է նպատավոր լինել Հայաստանի համար։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սա սպառնալիք է երկրին, դանդաղ գործածության ական, որը հետևանքներ է առաջացնելու․ Համբարձումյան

Հաջորդ գրառումը

Բայդենը կրկին զգուշացնում է Մոսկվային՝ չկիրառել միջուկային զենք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Միջազգային

Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ

16/04/2026
Հաջորդ գրառումը

Բայդենը կրկին զգուշացնում է Մոսկվային՝ չկիրառել միջուկային զենք

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական