Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը հայտարարություն է արել, որով դադարեցնում է որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ։
«Հանրային հեռուստաընկերության ղեկավարները և պատասխանատու անձերը հավատավոր հայ ժողովրդին զրկում են իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը։
Այսու դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ . քանի դեռ կմնաք այսպես, ուրեմն Մայր Աթոռի Մատենադարանի և հրատարակչության դռները փակ են ձեր առաջ»-ասված է հայտարարությունում։