Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովի կոչ-հայտարարությունը

13/04/2026
- Հոգևոր, Միջազգային, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովը կոչ-հայտարարությամբ է հանդես եկել։

«Ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով՝ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքի 26 երկրներից ժամանած ավելի քան 150 հեղինակավոր մտավորական, քաղաքական, հանրային եւ համայնքային գործիչների մասնակցությամբ: Խորհրդաժողովը հանգամանալից քննեց համազգային  մարտահրավերների եւ աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկայիս պատկերը եւ համահայկական օրակարգերի շուրջ զորաշարժի անհրաժեշտությունը:
Խորհրդաժողովի բացման նիստին տեսաերիզով իրենց ողջույնի խոսքերը հղեցին Գարեգին Բ եւ Արամ Ա Վեհափառները, Արցախի հանրապետության խորհրդարանի նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը: Խորհրդաժողովին հաջողության մաղթանք փոխանցեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Չորս կետերից բաղկացած օրակարգի շուրջ քննարկումից հետո խորհրդաժողովը կատարեց համապատասխան հաստատումներ, ընդգծեց առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Ա. ՍՓՅՈՒՌՔԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ

Սփյուռքի դերը հայության առջեւ ծառացած հիմնահարցերի լուծման մեջ ունի ռազմավարական կարեւոր նշանակություն: Այսօր, երբ հայկական պետականությունը գտնվում է անվտանգային լուրջ սպառնալիքների առջեւ, եւ թիրախավորվում են ազգային ինքնության հիմնասյունները, հրամայական է ազգային օրակարգերի շուրջ համահայկական զորաշարժը:
Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերը եւ նպատակները անքակտելի են։
Ներկա հանգրվանում Սփյուռքի քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են.
Հայաստանի պետականության հզորացում. Հայաստանի Հանրապետության հզորացման եւ անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրային համապարփակ ռազմավարության մշակում եւ գործադրում:
Հայոց Ցեղասպանության ճանաչում եւ հատուցում.Հակառակ Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության, Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հատուցման գործընթացը մնում է հրամայական:
Արցախյան հիմնահարց. Արցախի հարցը շարունակում է մնալ օրակարգի վրա՝ ընդգրկելով հետեւյալ գործնական քայլերը.
—          Գերիների անհապաղ ազատ արձակման հարցի հետապնդում։
—          Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքի միջազգայնացում:
—          Բռնագրաված Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն:
—          Արցախի պետական կառույցների գործունեության լիարժեք աջակցություն։
—          Արցախի հանրապետությունից բռնի տեղահանված հայրենակիցների՝ ՀՀ-ում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եւ ընկերային-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ։

Բ. ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵՋ

Հայկական ինքնությունը խարսխված է հայոց պատմության, Հայոց եկեղեցու, լեզվի, մշակույթի եւ ազգային արժեքների վրա, որոնք սփյուռքահայության գոյության հիմնական հենասյուներն են։ Ներկա օրհասական պայմաններում Հայոց եկեղեցին, ինչպես անցյալում, այսօր եւս շարունակում է  մնալ ոչ միայն հոգեւոր խարիսխ, այլ նաեւ հայ ժողովրդի ազգային եւ հոգեւոր ինքնության հիմնաքար։
Դատապարտելով ՀՀ իշխանությունների սանձազերծած պայքարը հայկական արժեքների եւ Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ անհրաժեշտ է նկատի ունենալ հետեւյալ առաջնահերթությունները.

—          Դիմադրություն. Ազգային ինքնության դեմ ուղղված որեւէ քայլ եւ գործողություն պետք է արժանանա կազմակերպված եւ միասնական հակազդեցության։
—          Համախմբում. Կանխել պառակտումը եւ ստեղծել ամուր համախմբում Եկեղեցու շուրջ։
—          Կրթություն եւ դաստիարակություն. Ամրապնդել եւ ընդլայնել սփյուռքահայ կրթական, մշակութային ու հոգեւոր-արժեքային համակարգն՝ ի խնդիր ավելի մեծ թվով նոր սերունդների հայեցի ինքնության եւ դաստիարակության։ Նոր սերնդի մոտ պետք է զարգացնել ազգային ընդհանուր շահերը գիտակցելու եւ նրանց տեր կանգնելու կամքը։

Գ ՀԱՅԱՍՏԱՆ–ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ ԵՎ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ

Ազգային արժեքային համակարգը Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ հայ ազգի ուժի հիմնական աղբյուրն է: Այն պետք է համարել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մշակման եւ համահայկական օրակարգի անփոխարինելի հիմքը: 44-օրյա, ինչպես նաեւ Արցախի վերջին պատերազմներից եւ հայաթափումից հետո, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը սփյուռքահայության մոտ առաջացրել է խոր հիասթափություն եւ հուսախաբություն, որի հետեւանքները նկատելի են Սփյուռքի՝ Հայրենիքից հեռանալու մտահոգիչ միտումներում: Խիստ դատապարտելի է ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից կազմակերպված Սփիւռքն անտեսելու, պառակտելու եւ Հայրենիքին նրա զորակցությունն արհամարհելու վնասակար քաղաքականությունը: Մտահոգիչ է նաեւ ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը Միջին Արեւելքի գոյութենական վտանգներ ապրող հայկական գաղութների նկատմամբ: Առ այդ, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առաջնահերթություններն են.

—          Հայաստան-Սփյուռք ռազմավարական գործակցություն. Վերականգնել եւ որակական նոր մակարդակի բարձրացնել կառույցային (ինստիտուցիոնալ) կապերը Սփյուռքի հետ։
—          Համահայկական կարողականության եւ ցանցային հնարավորությունների օգտագործման արդյունավետ մեխանիզմների ստեղծում. Ապահովել Սփյուռքի մասնագիտական մարդուժի առավելագույն մասնակցությունը պետական զանազան նախագծերում եւ օղակներում՝ պատասխանատվություններ ստանձնելու հեռանկարով։
—          Հայաստան-Սփյուռք միասնական տարածքի ձեւավորում. Քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, գիտական, ռազմարդյունաբերական, տեղեկատվական եւ կրթամշակութային միասնական քաղաքականության մշակում եւ գործադրում։ Այս իմաստով մեծ է Սփյուռքի մասնագիտական մարդուժի դերը հայկական փափուկ ուժի կիրառման մեջ։
—          Արեւմտահայերենի վտանգված լինելու պարագան. Արեւմտահայերենի պաշտպանության ու զարգացման գործը ենթադրում է ոչ միայն Սփյուռքի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության ներգործոն դեր:
—          Սփյուռքի դերակատարության բարձրացում. Մասնագիտական քննարկման նյութ դարձնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ համահայկական հարցերի հետապնդման մեջ սփյուռքահայության դերակատարության հնարավոր տարբերակները՝ հասնելու համար ՀՀ-ում համազգային համախոհության եւ երկրի քաղաքական համարգից ներս իրավական լուծումների։

Դ. ՍՓՅՈՒՌՔԻ ԶՈՐԱՇԱՐԺ ԵՎ ՎԵՐԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ

Համահայկական օրակարգերի նկատմամբ Սփյուռքի միասնականության, հզորացման եւ վերակազմակերպման անհրաժեշտությունն աներկբա է:

Հրամայական է է սփյուռքահայության համախմբումը համազգային նպատակների շուրջ, սփյուռքյան կառույցների եւ առհասարակ գործելակերպի արդիականացումը, գաղութների միջեւ ուղղակի համագործակցությունը եւ ներուժի հետեւողական ամրապնդումը: Սփյուռքի վերակազմակերպման գործընթացում հատկապես կենսական է երիտասարդության լիարժեք ներգրավումը:

Սփյուռքի զորաշարժը պետք է կատարվի ռազմավարական ծրագիրների շուրջ՝  նկատի ունենալով հետեւյալ առաջնահերթությունները.

—          Աշխարհասփյուռ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հզորացում՝ իբրեւ մեկ ազգի երկու բաղադրամասեր։
—          Ազգային պետություն կերտելու գործընթացի սատարում։
—           Հայ Դատի եւ համազգային նպատակների հետապնդում:

Վերոնշյալ հաստատումների եւ մատնանշված առաջնահերթությունների լույսի տակ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողովը շեշտում է, որ ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Սփյուռքի կենսունակությունն ու հզորությունն անքակտելիորեն կապված են Մայր հայրենիքին։

Մեր միասնականությունը պետք է խարսխվի հավերժական ազգային արժեքների եւ պետականության ամրապնդման տեսլականի վրա՝ իբրեւ համընդհանուր օրակարգ։ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերը եւ նպատակները անքակտելի են։
Մենք մերժում ենք ներկայիս իշխանությունների որդեգրած պառակտիչ եւ վանողական մոտեցումները։

Փոխարենը, կոչ ենք ուղղում՝ ստեղծելու առողջ, համակարգված եւ հավասարակշռված հարաբերություններ, որոնք միակ երաշխիքն են հզորացնելու հայ ազգը եւ անսասան պահելու հայկական պետականությունը։ Մեր ներուժը պետք է ծառայի բացառապես համազգային նպատակներին՝ ապահովելով հայության անվտանգ եւ երաշխավորված ապագան։

Առ այդ, կարեւորում ենք ՀՀ բոլոր քաղաքացիների, անկախ իրենց  գտնվելու վայրից, մասնակցությունը ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին։ Կոչ ենք անում արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին իրենց միջոցներով գնալ Հայաստան եւ մասնակցել ընտրություններին։

Անհրաժեշտություն է փոխել ՀՀ գործող իշխանությունների ապազգային ուղեգիծը եւ հաստատել պետության զարգացման ազգային-պետական ուղեգիծ»,- ասվում է հայտարարությունում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վենսին գցեցին փո՞սը, թե՞ նա դուրս կգա մյուս կողմից. Հակոբ Բադալյան

Հաջորդ գրառումը

Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանն Ադրբեջան է արտահանել 960 դոլարի արտադրանք, Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ 6 միլիոն դոլարի արտադրանք

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026
Նորություններ

Անձանց տրված աշխատավարձերը դիտարկվել են որպես ընտրակաշառքներ. փաստաբան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական