Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կմասնակցի ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին նիստին, որը կկայանա նոյեմբերի 29-ին. ճեպազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նա ասել է, որ ՆԱՏՕ-ն այս հանդիպմանը ևս մեկ անգամ կվերահաստատի Ուկրաինային իր երկարաժամկետ աջակցությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Ուկրաինան ստիպել է Ռուսաստանին այս տարի մեծ կորուստներ կրել.
«Ուկրաինան ազատագրել է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների կեսից ավելին։ Միաժամանակ Ռուսաստանը թուլացած է քաղաքական, ռազմական առումներով, ինչպես նաև՝ տնտեսապես, Ուկրաինան շարունակում է խիզախորեն պայքարել, և մենք շարունակում ենք աջակցել նրան»,- նշել է գլխավոր քարտուղարը։