Այսօր՝ փետրվարի 4-ին, երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է երեկոյան ժամերգություն, այնուհետև՝ երիտասարդների օրհնության կարգ։
Մայր Տաճարի հոգևոր հովիվ Տեր Մատթեոս քահանա Դրավանցը, անդրադառնալով տոնի խորհրդին, ասել է. «Այսօր հավաքվել ենք եկեղեցում, որպեսզի ժամերգություն կատարենք, անենք բարեխոսությունը Սուրբ Սարգսի, ով հանդիսանում է նաև երիտասարդների, սիրահարների հովանավոր բարեխոսը։ Նա մշտապես Աստծո առջև բարեխոսում է բոլոր նրանց համար, ովքեր իրենց հույսը կապում են Արարչի հետ։ Ուստի, այսօր հիշատակում ենք այդ տոնը և խնդրում նրա բարեխոսությունը բոլորիս համար»։