Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցից հաստատել են, որ իրենց մոտ են տեղափոխվել 6-7 երեխաներ։ Նրանց վիճակի վերաբերյալ մանրամասներ հիվանդանոցից չհայտնեցին։
Սակայն մեկ այլ աղբյուր տեղեկացրեց, որ նաև ծանր վիրավորում ստացած երեխաներ կան։
Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի հրետակոծության հետևանքով երեխաներ են վիրավորվել, որոնք տեղափոխվել են Ստեփանակերտ։