Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստացվում է, որ զինծառայողի Ադրբեջանում հայտնվելու հիմնական վարկածը ադրբեջանցիների կողմից նրա առևանգումն է. Տիգրան Աբրահամյան

17/09/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ դատախազությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի զինված ուժերի զինծառայող Գուրգեն Ալավերդյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով (մարդուն առեւանգելը մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ): Հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Ստացվում է, որ զինծառայողի Ադրբեջանում հայտնվելու հիմնական վարկածը ադրբեջանցիների կողմից նրա առևանգումն է։

Առիթ ունեցել եմ տարբեր տեսանկյունից ներկայացնելու դիտարկումներս զինծառայողի Ադրբեջանում հայտնվելու, նրա կարգավիճակի, միջազգային իրավունքի, անվտանգության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության մասին, սակայն այս դեպքում կփորձեմ թեմային այլ դիտանկյունից անդրադառնալ։

Ադրբեջանցիների կողմից սահմանի ապօրինի հատումն ու զինծառայողի առևանգումն իր մեջ ահազանգող այլ սպառնալիքներ է նաև պարունակում, հատկապես եթե նկատի ունենանք, որ մի քանի ամիս առաջ էլ, ադրբեջանցիների կողմից սահմանի հատման և դեպի մեր երկրի խորք ներթափանցելու մեկ դեպք էլ Արեգունի գյուղի ուղղությամբ էր արձանագրել։

Այդ ժամանակ խոսվում էր, որ նմանօրինակ մի դեպք էլ այդ ժամանակահատվածում տեղի էր ունեցել Արեգունու հարևան համայնքներից մեկի ուղղությամբ, որի մասին պաշտոնական պարզաբանում այդպես էլ չեղավ, այսպես ասեմ՝ չհերքվեց կամ չհաստատվեց։

Վերջին մի քանի ամսվա ընթացքում արձանագրված այս դեպքերը պետք է սթափեցնող ահազանգ լինեն։ Անվտանգային համակարգը սահմանային հատվածներում, բնակավայրերում պետք է առավել ուժեղացնել, ադրբեջական հետախուզությանը հակազդելու, մեր անվտանգությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու ուղղությամբ աշխատանքները պետք է բարձր մակարդակի հասցնել»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կրեմլը պարզաբանեց` հնարավո՞ր է վերադարձ ինքնամեկուսացման ռեժիմին

Հաջորդ գրառումը

Բոլորն ունեցել են հնարավորություն մաքուր էջից սկսել, եւ բոլորն ունեցել են հնարավորություն իմանալ իրենց յորղանի չափը. Ալեն Սիմոնյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Բոլորն ունեցել են հնարավորություն մաքուր էջից սկսել, եւ բոլորն ունեցել են հնարավորություն իմանալ իրենց յորղանի չափը. Ալեն Սիմոնյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական