Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սիրիայում Իրանի ռազմական  ներկայության նպատակն ԻԼԻՊ-ի դեմ պայքարն էր և հաղթանակից հետո այդ ներկայությունն ավարտվեց. Արաղչի

09/12/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նշելով, որ Դիմադրությունը դպրոց է ու գաղափար, որն իր ճանապարհը կգտնի նույնիսկ առանց Սիրիայի, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հավելել է․ «Սիրիայի ժողովրդի ցանկությունը պետք է հաշվի առնվի»։

«Սահաբ» գործակալության հաղորդմամբ՝ հեռուստատեսային հարցազրույցում անդրադառնալով տարածաշրջանի վերջին զարգացումներին, Աբբաս Արաղչին ասել է․ «ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը կուլիսներում մշակված նախագծով փորձում են Դիմադրությունը կանգնեցնել իրարահաջորդ խնդիրների առջև»։ 

Նա նշել է․ «Գազայի ու Լիբանանի զարգացումներցի հետո բնական էր, որ այդ գործողությունները շաունակվեցին։ Իրան և Սիրիայի հետախուզական ծառայությունները տեղյակ էին Իդլիբում տեղի ունեցող տեղաշարժերի մասին և ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել էր ՍԻրիայի բանակին։ Զարմանալին սակայն այն է, որ Սիրիայի բանակը չի կարողացել դիմակայել այդ տեղաշարժերին։ Մյուս զարմանալի հանգամանքն այդ գործողությունների արագությունն էր»։

Նշելով, որ սիրիական բանակը հայտնվել է հոգեբանական պատերազմի գերության մեջ, Արաղչին հավելել է․ «Բաշար Ասադին զարմացրել էր սիրիական բանակի վիճակը և մոտիվացիայի բացակայությունը»։
Անդրադառնալով Իրանի և Սիրիայի 40-ամյա հարաբերություններին՝ Արաղչին ասել է. «Այդ հարաբերությունները զարգացել են երեք ուղղությամբ՝ Դիմադրության առանցքը, ԻԼԻՊ-ի դեմ պայքարը և Իրանի աջակցությունը սիրիական կառավարությանը՝ ժողովրդի և ընդդիմության հետ երկխոսության հարցում։ Սիրիայում Իրանի ռազմական  ներկայության նպատակն ԻԼԻՊ-ի դեմ պայքարն էր և հաղթանակից հետո այդ ներկայությունն ավարտվեց»։ 

 Նշելով, որ Իրանը մշտապես Սիրիային հորդորել է տարաձայնությունները հարթելու նպատակով բանակցություններ վարել ընդդիմության հետ, նախարարը հավելել է․ «Իրականում սիրիական կառավարության հակառակորդները տարբեր սպեկտրներից են»։
Նա հավելել է․ «Թեհրանն ուշադրությամբ հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին և հետագա փոխգործակցությունը կախված կլինի Իրանի նկատմամբ և Սիրիայի շիաների նկատմամբ  նրանց վարած քաղաքականությունից ինչպես նաև նրանից, թե ի՞նչ հեռավորություն կլինի նրանց ու Սիոնսիտական ռեժիմի և նրանց ու ահաբեկչական խմբավորումների միջև»։ 

 ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է․ «Մենք սպասում ենք, տեսնելու թե ի՞նչ կառավարություն կձևավորվի Սիրիայում։ Եթե հասկանանք, որ գործընթացը առաջ է գնում բնական հունով, Թեհրանում Սիրիայի դեսպանատունը կլինի նրանց տրամադրության տակ։ Իսկ մինչ այդ, Թեհրանում Սիրիայի դեսպանն ու դեսպանատան անձնակազմը կմնան Իրանում»։ 
Նշելով, որ Սիոնսիտական ռեժիմը գրավել է Գոլանի բարձունքների որոշ շրջաններ, Արաղչին հավելել է․ «Միշտ պետք է զգույշ լինել Սիոնիստական ռեժիմի դավադրություններից»։

Pars Today

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել

Հաջորդ գրառումը

Հայաստանի առջև ծառացած են թե՛ անվտանգային, թե՛ հումանիտար ծանր խնդիրներ. Ալեն Սիմոնյան

Համանման Հոդվածներ

Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026
Նորություններ

Իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի. «Հինգ իրավապաշտպաններ»

17/05/2026
Նորություններ

Այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը. Արտակ Զաքարյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի առջև ծառացած են թե՛ անվտանգային, թե՛ հումանիտար ծանր խնդիրներ. Ալեն Սիմոնյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026

ԱՆՏԵՂՅԱԿ, ԲԵԽԱԲԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 30-ին հարցում էի ուղարկել կառավարություն՝ մարնամասն տեղեկություններ ստանալու համար, թե Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական