Yerevan today-ը գրում է.
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մանիկյանը հայց է ներկայացնում ընդդեմ ՔՊ կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։
Լրագրողների հետ ճեպազրույցում Մակինյանը հայտնեց, որ իրենք պահանջելու են, որպեսզի Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի բարի համբավն ու հեղինակությունը արատավորող տեղեկությունները պետք է հերքի հենց ԱԺ ամբիոնից։
«Այս իշխանությունները գեներացրել են շատ մեծ քանակությամբ սուտ, այդ ստի արդյունքում կարողացել են հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների։ Հրապարակային հայտարարում եմ, որ այսուհետ գնալու ենք բոլոր ստերի հետևից և այս իշխանություններն այլևս հնարավորություն չեն ունենալու օգտվել մեր համբերատարությունից, բարի կամքից և այդպիսի վարք թույլ չենք տալու»,- նշեց փաստաբանը։
Մակինյանը հայտարարեց․ «Այսօրվանից ազդարարում ենք ստի վերջը»։
Ամրամ Մակինյանը նաև հայտնեց, որ Խաչատուր Սուքիասյանից պահանջում են մեկ միլիոն դրամ՝ որպես վնասի փոխհատուցում և այն փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։