Կիրակի, 26 Հուլիս, 2026

«Իդա» փոթորկի ու դրա հետևանքների զոհերի թիվը հասել է 63-ի

ԱՄՆ-ում առնվազն 63 մարդ է զոհվել «Իդա» փոթորկի արդյունքում: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պետական ​​իշխանություններին:

Ըստ թարմացված տվյալների՝ 17 մարդ մահացել է Նյու Յորք նահանգում, 27-ը՝ Նյու Ջերսիում, 13-ը՝ Լուիզիանայում, չորս մարդ՝ Փենսիլվանիայում, մեկական՝ Կոնեկտիկուտում և Մերիլենդում: Նյու Ջերսիում չորս մարդ համարվում է անհետ կորած:

Ներկա դրությամբ Լուիզիանայում մոտ 550,000 սպառող հոսանքազրկված է:

Երեքշաբթի օրը ամերիկացի առաջնորդը վնասի գնահատման համար կայցելի Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներ: