Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղակայված 7/7 ընտրատեղամասում իրականացված վերահաշվարկի արդյունքում հնարավոր է՝ Սարգիս Քլոյանը տուգանվի 300 հազար դրամով։
Hraparak-ը գրում է, որ քիչ առաջ պարզ է դարձել, որ այս տեղամասի պարկը, որը պարտադիր պիտի փակ լիներ՝ ըստ օրենքի, կիսաբաց է եղել։
«Հատկանշական է, որ 7/7 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը Սարգիս Քլոյանն է եղել, վերջինս ևս ներկա էր ձայների վերահաշվարկին։
Քլոյանը, փորձելով արդարանալ, ասում էր, թե մտադրված ոչինչ չի արել, ինչին ի պատասխան նրան տեղեկացրին, որ իրեն կարող սպառնալ տուգանք մինչեւ նույնիսկ 300 հազար ՀՀ դրամի չափով»,- գրել է աղբյուրը։