Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սատարում եմ Փաշինյանին՝ գիտակցելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության բոլոր խնդիրները ընկել են նրա վրա. Լուկաշենկո

08/06/2023
- Միջազգային, Նորություններ, Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. այդ մասին հունիսի 8-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանը, հայտնում է «ԲելՏա»-ն։

«Ե՛վ ադրբեջանցիները, և՛ հայերը մեզ հարազատ են: Նրանք նման են մի ձեռքի երկու մատի, ի՞նչ կարող ես անել»,- նշել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահն ասել է, որ նախորդ տարիներին ինքը մեծ ջանքեր է ներդրել կողմերի միջև հակամարտությունը լուծելու համար՝ փորձելով փոխգործակցություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։

«Հիմա ամեն ինչ ավելի է բարդացել, պետք է կարգավորել այս իրավիճակը: Այս դեպքում ես, իհարկե,  սատարում եմ Նիկոլ Վովաևիչին (Փաշինյանին)՝ գիտակցելով, որ այս բոլոր խնդիրները ընկել են այս իշխանությունների, նրա վրա։ Ուստի հիմա մեզ պետք է համբերություն և փորձեր՝ խնդրին լուծում գտնելու համար, որպեսզի դա ձեռնտու լինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Ըստ նրա՝ ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները նույնպես պետք է իրենց առաջարկներն անեն, քանի որ նրանք այս իրավիճակում դրսից դիտորդներ չեն։

«Դուք մեր հիմնական օգնականներն եք պաշտպանության և անվտանգության հարցերում»,- ասել է նա։

Բելառուսը ՀԱՊԿ-ում նախագահում է 2023 թվականին, Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ երկիրը կձգտի օգնել Հայաստանին և Ադրբեջանին լուծել վեճերը։

Նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ տարածքում հակամարտությունները, հատկապես զինված, պետք է լուծվեն։

«Մենք չենք կարող հանգիստ հետևել, երբ ՀԱՊԿ տարածքում հակամարտություններ են լինում, մենք չենք կարող թողնել դրանք, դրանք բարդ են: Նրանք մեր եղբայրներն են. մենք ապրել ենք նույն պետությունում, ուստի խնդիրները պետք է լուծվեն»,- ամփոփել է Բելառուսի ղեկավարը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամներին՝ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ

Հաջորդ գրառումը

Երիտասարդի դեմքին գազ փչած և փայտով հարվածած ՔՊ-ական պաշտոնյան ձերբակալվել է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մենք պետք է կամուրջներ կառուցենք, ոչ թե այրենք դրանք. Կոբոխիձե

17/04/2026
Նորություններ

Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ամրությունը. Օվերչուկ

17/04/2026
Հոգևոր

Հորդորում եմ Նիկոլին և իր անօրեն կամակատարներին ձեռնպահ մնալ Եկեղեցու ներքին գործերին միջամտելուց․ Տեր Վրթանես

17/04/2026
Նորություններ

Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ. Ալեն Սիմոնյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Երիտասարդի դեմքին գազ փչած և փայտով հարվածած ՔՊ-ական պաշտոնյան ձերբակալվել է

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական