ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հաղորդում է, որ Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է։ Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են վարել սահմանի երկայնքով, չի համապատասխանում իրականությանը։