Կյանքը Կիրանցում կանգ է առել, որովհետև Կիրանցը դատարկվում է։ Գյուղի մի մասն Ադրբեջանին հանձնելուց հետո մյուս մասն էլ արհեստականորեն է դատարկում։ Մարդիկ չեն ուզում, չեն կարող ադրբեջանցիներից մի քանի մետր հեռավորությամբ ապրել։ Գիտակցում են, որ դա հնարավոր չէ։ Ուղղակի ֆիզիկական սպառնալիք է՝ չհաշված հոգեբանական ու բարոյական ճնշումը։
Մարդիկ նաև գիտակցում են, որ արդեն սկսվել է Կիրանցի հայաթափումը։
Կիրանցի ճանապարհը էլ չի գործում, տեղաշարժը կարարվում է Աճարկուտով։
Կիրանցեցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է նկարել։
«Քամուց օրորվող ծառերը եւ կենդանիների ձայներն են միայն վկայությունը, որ սա վիդեո է, ոչ թե լուսանկար»,- գրել է Գոհարը։
Այսինքն՝ Կիրանցում շարժ չկա, մարդ չկա։