Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի մշակույթի նախարարությունը Հայաստանից պահանջում է պատասխանատվության ենթարկել «Ղարաբաղ» երգի «գողին»

10/07/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ

Ադրբեջանի  մշակույթի նախարարությունը և Մտավոր սեփականության գործակալությունը համատեղ հայտարարություն են տարածել ադրբեջանցի կոմպոզիտոր Բահրամ Նասիբովի «Ղարաբաղ» երաժշտական ​​ստեղծագործության ապօրինի յուրացման և հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ։

Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ հայերի կողմից ադրբեջանցի հեղինակների ստեղծագործությունները և ադրբեջանական բանահյուսությունը յուրացնելու դեպքերը շարունակվում են։

Նշվում է, որ նման մեկ այլ դեպք էլ կապված է Գոռ Եփրեմյանի հետ։ Նա կատարել է «Karabakh» ստեղծագործությունը, որի խոսքերի և երաժշտության հեղինակը ադրբեջանցի հայտնի կոմպոզիտոր Բահրամ Նասիբովն է։

Ինչպես տեսնում ենք, ադրբեջանցիները բոլոր ճակատներով պահանջներ են ներկայացնում։ Նակինում Հայաստանից, հայ ժողովրդից, հայ պատմությունից ու հայ մշակույթից երկնչողների բերանում այսօր լեզու են դրել հենց ՀՀ իշխանությունները։

Ոչ հեռավոր անցյալում Հայաստանն էր Ադրբեջանին մեղադրում գրագողության, հայկական մշակույթը յուրացնելու մեջ, դիմում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու փաստերով ապացուցում, որ մեկդարյա կենսագրություն ունեցող մեր քոչվոր հարևանները մեծ ախորժակ ու հավակնություններ ունեն։

Իսկ վերջին տարիներին գրեթե ամեն օր Ադրբեջանից նոր սպառնալիքներ ու զրպարտություններ ենք լսում։

Հերթականը սա է.

«Փոխելով երգի խոսքերը՝ Եփրեմյանը  Youtube-ում տեղադրել է տեսանյութ՝ «Սիրուն ջան» վերնագրով «Armenian Folk», այսինքն՝ «Հայկական ժողովրդական երգ» մակագրությամբ։

Այս գրագողությունը, ինչպես Ուզեյիր Հաջիբեկովի ստեղծագործությունները հայերի կողմից յուրացնելու դեպքում, իրավացիորեն լայն հնչեղություն են ստացել  ադրբեջանական հասարակության մեջ, և 2024 թվականի հուլիսի 9-ին Ադրբեջանի  մտավոր սեփականության գործակալությունը հրապարակել է   ծավալուն մեկնաբանություն․

«Պահանջում ենք Հայաստանից վերացնել գրագողության դեպքերը։

Պահանջում ենք վերջ տալ ադրբեջանցի կոմպոզիտոր Բահրամ Նասիբովի «Ղարաբաղ» երգը Գոռ Եփրեմյանի կատարմամբ փոփոխված՝ որպես հայկական ժողովրդական «Սիրուն ջան» երգ ներկայացնելուն և  վերականգնել Բահրամ Նասիբովի հեղինակային իրավունքները։

Պահանջում ենք միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության համաձայն՝ պատասխանատվության ենթարկել խախտում կատարած անձանց, տեղեկացնել ձեռնարկված միջոցառումների մասին»,- ասված է հաղորդագրությունում։

Ամենայն հավանականությամբ՝ խոսքն այս երգի մասին է՝ https://www.youtube.com/watch?v=xbFwavNaTHI&ab_channel=GorYepremyan

Նախորդ գրառումը

Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումն ավարտվել է

Հաջորդ գրառումը

Սա լուսանկար չէ, տեսանյութ է. Կիրանցը դատարկվում է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

17/07/2026
Միջազգային

ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին

17/07/2026
Նորություններ

Քննարկվել է Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման հարցը

17/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026
Հաջորդ գրառումը

Սա լուսանկար չէ, տեսանյութ է. Կիրանցը դատարկվում է

Լրահոս

Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

17/07/2026

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի...

ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին

17/07/2026

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, սոցցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի թիրախների դեմ ամերիկյան հարվածների...

Քննարկվել է Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման հարցը

17/07/2026

Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական...

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026

Տոմսակ Նկատե՞լ եք, որ վարչապետ Փաշինյանը առանձնահատուկ ոխակալությամբ է թալանում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքներից ու նրա ղեկավարած հանրային կառույցներից սպորտային թեքումով...

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

16/07/2026

Դատախազությունը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝ 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան...

Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան

16/07/2026

Երեկ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ ստանձնեցինք քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի պաշտպանությունը և երեկոյան ուղևորվեցինք «Աբովյան» ՔԿՀ տեսակցելու նրան։ Տրամադրությունը լավ էր,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական