Ռուսաստանի նկատմամբ ԵՄ միասնությունը սպառնալիքի տակ է Բուլղարիայի անորոշ քաղաքականության պատճառով, գրում է Bloomberg-ը։
«Այն բանից հետո, երբ 18 ամսվա ընթացքում չորրորդ ընտրությունները չհանգեցրին հստակ իշխող մեծամասնության, հավանականությունը, որ շուտով նոր կառավարություն կհայտնվի, փոքր է: Սա նախագահ Ռումեն Ռադեւին ավելի շատ իշխանություն տվեց, քան նրա արարողակարգային կարգավիճակը: Ռադեւը հերքել է հակառակորդների պնդումները, թե ինքը «չափազանց ընկերական» է եղել Մոսկվայի հետ: Նա քննադատել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները եւ այս ամիս հրաժարվել է ստորագրել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հայտը սատարող հռչակագիրը: Քանի դեռ կառավարությունը չի ձեւավորվել, ամեն ինչ որոշում է Ռադեւի նշանակած ժամանակավոր կաբինետը։ Նա, ով արդեն քննադատվել է Մոսկվայի հետ հարաբերությունները թարմացնելու համար, ներկայացնում է պոտենցիալ թույլ օղակ, որը Պուտինը կարող է օգտագործել՝ փորձելով խաթարել Ուկրաինային աջակցելու Եվրոպայի վճռականությունը: «Նախագահը հակված է դեպի ռուսամետ ճամբարը, ինչը ենթադրում է, որ ժամանակավոր կառավարությունը Բուլղարիային կհեռացնի իր արեւմտամետ դիրքորոշումից»,-ասել է Կապուչին Մեյը՝ ռիսկերի վերլուծության Verisk Maplecroft ընկերության վերլուծաբանը:
Ռադեւի կողմից նշանակված ներկայիս կառավարությունը պաշտպանում է ռուսական «Գազպրոմ» ՓԲԸ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշումը։ «Երբ մենք պատժամիջոցներ ենք կիրառում, մեզ անհրաժեշտ է շատ խորը եւ համապարփակ վերլուծություն, որպեսզի դրանք անուղղելի վնաս չպատճառեն եվրոպական տնտեսությանը»,-ասել է նա։
Նրա դիրքորոշումը կրկնում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը էներգետիկ գործարքներ է կնքել Մոսկվայի հետ եւ կոչ է արել վերացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Հունգարիան եւ Բուլղարիան նաեւ ԵՄ միակ երկրներն են, որոնք պաշտոնապես հրաժարվել են Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց։ Ռադեւը զենքի առաքումն անվանել է «վտանգավոր քայլ Բուլղարիան պատերազմի մեջ մտցնելու համար»:
Լիարժեք կառավարություն ձեւավորելու ձախողումը կարող է հանգեցնել նոր արտահերթ ընտրությունների` հինգերորդը երկու տարուց պակաս ժամանակում, թեեւ երաշխիք չկա, որ դա կհանգեցնի կարգավորման: