Ռուսաստանը դեռևս Ուկրաինայի միջոցով Եվրոպային գազ է մատակարարում, սակայն մատակարարումները շարունակելու համար պայմանագիրն այս տարի ավարտվում է, անհրաժեշտ կլինի կնքել նորը, սակայն անհրաժեշտ հզորությունը չի ամրագրվել։ Այս մասին «Россия 24»-ի լրագրող Զարուբինին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի տարածքով գազի մատակարարումից, գազը դեռ մատակարարվում է Կուրսկի մարզի Սուջայի միջոցով, սակայն Եվրոպա ռուսական գազի մատակարարման պայմանագիրը երկարաձգելու համար Կիևը միջոցներ չի ձեռնարկում։