Ռուս Օլգա Դավիդովան Սեւանա լճում ֆրիդայվինգի համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Այս մասին մարզիկը պատմել է Facebook-ի իր էջում։
Դավիդովան պատմել է, որ կարողացել է սուզվել 45 մետր։ Նա նշել է, որ ֆրիդայվինգով զբաղվում է ավելի քան 10 տարի, իսկ նման արդյունքի հասնելու ու ռեկորդ սահմանելու համար քրտնաջան աշխատել, մարզվել է մի քանի տարի շարունակ։
Ֆրիդայվինգն առանց սարքավորումների, կամ՝ ինչպես ընդունված է ասել, առանց ակվալանգի ջրի մեջ սուզվելն է։ Այն մարզաձեւի է վերածվել 20-րդ դարակեսից:
Ս․Վ․