Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուբեն Հայրապետյանը Մխիթարյանին աջակցելու կոչ է անում

29/08/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը իր ՖԲ էջում գրում է, – ” Մեծ ափսոսանք ու զայրույթ եմ ապրում հետևելով համացանցում վարվող ակտիվ քննարկումներին՝ կապված Հենրիկ Մխիթարյանի ազգային հավաքականի առաջիկա հավաքին չմիանալուն: Բանը հասել է նրան, որ հայկական ֆուտբոլի և ողջ հայության պարծանքի հասցեին գրվում են վիրավորական ու զրպարտիչ մեկնաբանություններ, հնչեցվում են նրա կողմից մեր ֆուտբոլին ու մեր հայրենիքին մատուցած ծառայությունների անուրանալի մեծ դերակատարությունը նսեմացնող հայտարարություններ:
Չիմանալով անգամ Հենոյի հավաքին չմիանալու պատճառների մասին, կարող եմ համոզված ու վստահ պնդել, որ նա կարող էր դա անել միայն շատ ծանրակշիռ դրդապատճառների կամ այդ մասնակցությունը անհնարինության աստիճանին համարժեք դարձնող հանգամանքների առկայության դեպքում: Եվ պետք է հիասթափեցնեմ այն պնդումների հեղինակներին, թե Հենոյի որոշման պատճառը կարող էր լինել իմ կամ այլոց հետ լավ կամ վատ հարաբերությունը, որովհետև Հենոյի հայրենասիրությունը շատ ավելի վեր է, քան այս կամ անձի հետ նրա հարաբերությունը:
Եվ առհասարակ, նա իմ ճանաչած և բոլոր ժամանակների ամենահայրենասեր հայ ֆուտբոլիստներից մեկն է, ով ոչ մեկ անգամ է դա ապացուցել ինչպես դաշտում և այնպես էլ դրանից դուրս: Հասկանանք ու գնահատենք նաև, որ նա շատ հաճախ դա արել է՝ վտանգելով իր առողջությունն ու վեր կանգնելով նեղ անձնական շահերից: Հենոն եզակի այն հայրենասերներից է, ով գիտի բարեգործություն անել, ով գիտի բարեգործություն անել և շատ հաճախ անգամ դրա մասին չխոսել:
Նա երբ պետք էր՝ Արցախում էր, երբ պետք՝ Հայաստանի որևէ մի սահմանամերձ գյուղում, մանկատանը, հիվանդանոցում, իր ժողովրդի ու իր զինվորի կողքին: Եվ նույնիսկ այն հանգամանքը, որ անձը, որը հենց այդ նույն օրերին ակտիվորեն ու բացահայտ հանդես էր գալիս Արցախի Հանրապետության և հայոց բանակի դեմ, իսկ այսօր զբաղեցնում է ՀՖՖ նախագահի աթոռը՝ չէր կարող Հենոյի համար պատճառ հանդիսանալ չմիանալու ազգային թիմին: Կարծես թե ժամանակակից հայ սորոսականների վարկաբեկման թիրախում են հայտնվել ոչ միայն Արցախի գոյամարտի և առհասարակ մեր հաղթանակած բանակի հերոսները, այլ նաև ցանկացած, այդ թվում սպորտի բնագավառի մեր ազգային պարծանքները՝ Արթուր Ալեքսանյան, Ռոման Ամոյան, այժմ նաև Հենրիկ Մխիթարյան … մինչև ու՞ր, մինչև ե՞րբ:
Համոզված եմ, որ անկախ ՀՖՖ ղեկավարության կողմից Հենրիկ Մխիթարյանի առաջիկա հավաքից բացակայելու լուրի ոչ կոմպետենտ, կամ որ շատ ավելի վատ է՝ միտումնավոր լղոզված ներկայացնելու հանգամանքից և անկախ նրանից, որ լուրը համացանցում բացասական նոտայով ակտիվ հրահրողներից էին նաև որոշ ՀՖՖ աշխատակիցներ և ՀՖՖ ներկայիս ղեկավարության որոշ ընկերներ՝ միևնունն է, մենք բոլորս դեռևս երկար (իմ կարծիքով առնվազն 5-6 տարի) ենք վայելելու Հենոյի գեղեցիկ խաղը լավագույն Եվրոպական ակումբներում, դեռևս շատ ՀՖՖ ներկայիս անբարտավան ղեկավար աշխատակիցներ կճանապարհվեն նրա կողմից, և որ ամենակարևորն է, համոզված եմ, որ դեռևս բազմաթիվ անգամներ ենք տեսնելու մեր սիրելի Հենոյին ավագի թևկապով մեր սիրելի ազգային հավաքականի հաղթանակները առաջնորդելիս:Կոչ եմ անում և խնդրում բոլոր իմ համախոհներին և հայկական ֆուտբոլի բոլոր ազնիվ երկրպագուներին աջակցել Հենրիկ Մխիթարյանին”:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան հայտարարեց Միջերկրական ծովում նոր զորավարժությունների մասին

Հաջորդ գրառումը

«Սևան» ազգային պարկի տարածքում շինարարություն է դադարեցվել

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Հաջորդ գրառումը

«Սևան» ազգային պարկի տարածքում շինարարություն է դադարեցվել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական